ՄԻՏՔԸ ՄԻՏՔԸ Է ԾՆՈՒՄ

ՄԻՏՔԸ ՄԻՏՔԸ Է ԾՆՈՒՄ

2061

Մեր քաղաքի գրեթե բոլոր մասերում կարելի է հանդիպել մեծ ու փոքր վաճառասեղանների, որոնցում վաճառվում են տարբեր իրեր, ձեռաագործեր, սակայն ամեն ինչ  հավաքական կերպով կարող ենք գտնել  Երևանի ամենամեծ վաճառակետերից մեկում՝ Վերնիսաժում:  Մտնելով Վերնիսաժ մենք այնտեղ հանդիպում ենք շատ տաղանդաշատ մարդկանց: Նրանցից մեկը հենց նկարիչ-խեցեգործ Արթուր Մելքոնյանն է.

-Ստեղծագործել սկսել եմ շատ վաղուց: Իմ աշխատանքները հիմնականում հումորային են՝ հումորով ռոժիկներ՝ օգտագործվում են որպես մոխրաման: Միտքը միտք է ծնում. Ինչքան ստեղծագործում եմ` այնքան աճելու տեղ կա:

Իսկ ահա ոչ պակաս տաղանդավոր տիկին Լաուրա Ղուկասյանը, ով ներկայացնում էր իր ձեռքով պատրաստված հին հայկական տիկնիկները, ասաց.

-Մասնագիտությամբ ես ինժիներ եմ, սակայն գործի բերումով զբաղվում եմ տիկնիկագործությամբ, որը ինձ շատ հոգեհարազատ է և շատ-շատ եմ սիրում իմ աշխատանքը: Արդեն 22 տարի է զբաղվում եմ այս աշխատանքով: Աշխատում եմ օրական 15-16: Ես գոհ եմ իմ տիկնիկների վաճառքից, անգամ գնել են հարսանիքի տանելու համար:

Իսկ ահա տիկին Լուսինեն, ով պատրաստում է կոլաժներ, հպարտորեն ասաց, որ իր կոլաժներում հիմնականում գերակշռում է նուռը, քանի որ նուռը Հայաստանում համարվում է սիրո և կյանքի պտուղը, և այն շատ դրական էներգիա է հաղորդում: Բացի դրանից կան նաև այլ պտուղներ, որոնք հնարավոր չի եղել բնական օգտագործել, դրել է արհեստականը, իսկ ահա պոպոկը բնական է:

Ինչպես նաև նրա աշխատանքներում կան քանդակներ՝ Գեղարդի, Էջմիածնի, Հռիփսիմեի: Այս բոլորը միասին խորհրդանշում են հաջողություն:

 

 

 

Արմենուհի Գևորգյան

5-րդ կուրս

Կիսվել