«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԻՐՔ ՀՐԱՏԱԿԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉԿԱՐ». ՀՐԱՏԱՐԱԿԻՉ

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԻՐՔ ՀՐԱՏԱԿԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉԿԱՐ». ՀՐԱՏԱՐԱԿԻՉ

1841

Վերջին տարիներին գրախանութներում հաճախ ենք հանդիպում հայերենով  թարգմանական գրականություն: Գրախանութների աշխատակիցներն ասում են, որ գրքերի վաճառքը մեծ չէ, սակայն հետաքրքրություն կա:

Թեև դժվարությամբ, բայց գտանք այդ գրքերի մի քանի ընթերցողների: Անահիտը, ով ավարտել էր Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, գնել էր Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը» գիրքը, ասում էր, որ այն տպագրված է որակյալ թղթի վրա, ունի կոշտ կազմ, ինչը հնարավորություն է տալիս գիրքն ավելի երկար պահպանել, նաև ընթերցողին գրավող շապիկ ունի: Այն հարցին, թե այդյոք այս հրատարակություններից գնել է այլ գրքեր, Անահիտն ասաց. «Իսկապես շատ կցանկանայի, բայց հնարվորությունս չի ներում, բոլորն էլ շատ լավն են, հաճույքով կկարդայի, իմ ուսումնառության տարիներին, երբ Արտասահմանյան գրականություն առարկան էինք անցնում, հաճախ էինք փնտրում հրատարկված գրքերի հայերեն տարբերակները, սակայն չգտնելու պատճառով կարդում էինք ռուսերեն հրատարակությունները»:

Մեր մյուս զրուցակից ԵՊՀ  ուսանողուհի Անի Ավագյանն էլ պնդում է. «Ներկայումս էլ հնարավորություն չկա գրադարաններից այդ գրքերը վերցնելու և ընթերցելու»:

Իսկ 12-րդ դասարանի աշակերտուհի Ռիտա Այվազյանն ասում է, որ հաճախ է այդ գրքերի տարբեր հեղինակների ստեղծագործություններ վերցնում Ավ. Իսահակյանի անվան գրադարանից, կարդում և ետ վերադարձնում: Ասում է, որ գրքերի օրինակները շատ չեն, բայց մի քանի օր սպասելու դեպքում հնարավոր է վերցնել գիրքը:

«Անտարես» հրատարակչությունը հիմնել է «Օտար գիր» մատենաշարը, որով ներկայացվում են նոր թարգմանություններ: Նախաձեռնության մասին խոսեցինք «Անտարես մեդիա հոլդինգի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ: Հրատարակչի համար գաղափարն իրագործելիս ամենամեծ խոչընդոտը որակյալ թարգմանիչ գտնելն է եղել: Ասում է, որ մի գրքի թարգմանությանը սպասել է նույնիսկ մի քանի տարի, մինչ թարգմանիչը կանցնի վերապատրաստում, ապա նոր կթարգմանի գիրքը: «Մենք 2010 թվականին ունեցել ենք թարգմանված գրականություն երկու-երեք լեզվից, իսկ 2016թ.` արդեն 17 լեզվից թարգմանած գրքեր ունենք: Մենք երկար ենք փնտրում թարգմանիչներին, օրինակ՝ 10 տարի սպասել ենք մինչև վերապատրաստվի ճապոներենի թարգմանիչը, նախորդ տարի գտել ենք մակեդոներենից միակ թարգմանչին և այլ: Բնականբար նման լեզուներից թարգմանությունը առավել թանկ արժե»: Ըստ հրատարակչի՝ օտարալեզու գրականությունը թարգմանելու և հրատարակելու պահանջարկ չկար. «Հայաստանում գիրք հրատակելու պահանջարկ չկար»: Հաճախ ենք լսում. «Ապրեք, շատ լավ բան եք արել և այլն, և այլն»: Գրքերի վաճառքների մասին հրատարակիչը խոսեց հստակ թվերերով: 2015 թվականին յուրաքանչյուր անուն գրքից վաճառվել է միջինը 40 օրինակ, իսկ 2016-ին` 48 օրինակ: Վաճառքի բավական ցածր ցուցանիշ ունենալու հստակ պատճառներ Մարտիրոսյանը չնշեց: Իսկ այն հարցին, որ գուցե արժեքը հարմար չէ գնորդի գրպանին, ասաց, որ հնարավոր է, բայց եթե հրատարակչությունը մեկ գրքի թարգմանության համար վճարում է մոտ 5 000 000 դրամ, ապա հաշվելով միայն մեկ գրքի ինքնարժեքը, ստացվում է 100 000 դրամ, իսկ այդ արժեքի գիրք գրախանութներում չկա:

Իսկ ինչու պետք է գնել գրքի տպագիր և ոչ բոլորի գրպանին հասու գիրքը, եթե կարելի է այն էլեկտրոնային տարբերակով և բոլորովին անվճար կարդալ: Հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ այդ գրքերը, որոնք նույնիսկ ազատ տեղադրված են ինտերնետում, գողացված են, քանի որ գոյություն ունի հեղինակային իրավունք, որն այդ գրքերից յուրաքանչյուրի վրա տարածվում է: Ասում է, որ այդ գրքերը պետք է չկարդալ և գնել զուտ այն պատճառով, որ գողացված գիրք չընթերցեն:

Անահիտն էլ ասում է, որ կարող էր «Ալքիմիկոսը» չգնել, քանի որ այն կա նաև վիքիպեդիայում, բայց սիրում է ընթերցել տպագրված տարբերակը, ներկայումս էլ կցանկանար գնել, բայց էլեկտրոնային տարբերակն ավելի հարմար է. «Այդպես գումար չեմ վճարում, իսկ տպագիր կարդալու համար հաճախ տպում եմ այն և այդպես ընթերցում, այդպես առավել մատչելի է»:

Հրատարակչի հետ խոսեցինք նաև գրքի թղթի և կազմի որակից, նաև անդրադարձանք նկարազարդումներին: Նա նույնպես այն կարծիքին էր, որ հրատարակված գրքերը հնարավոր է պահպանել ավելի երկար: Դրանք ևս այն գործոններից են, որ նպաստում են վաճառքին, նաև որոշակի չափով բարձրացնում վաճառքի արժեքը: Նկարզարդումները որոշում է մասնագետների խումբը` վիճելով և, ի վերջո, ընդհանուր հայտարարի գալով, քննարկվում է ցանկացած առաջարկ, իսկ որոշում ընդունվում է մեծամասնության սկզբունքով կամ կոնսենսուսով:

 

Աննա Ավետիսյան

4-րդ կուրս

Կիսվել