ժամանակակից գրողի որակները

ժամանակակից գրողի որակները

1180

 Հարցի պատասխանը դիտարկենք ըստ գրականագետների.

«Ժամանակակից գրող ասելով ես հասկանում եմ պոստմոդեռն ոճը: Նաև ինձ շատ դուր է գալիս, երբ հղումներ են տալիս դասական գրականոււթյան գործերին: Հինը` դասականը միշտ ակտուալ է, որովհետև պատմությունը միշտ կրկնվում է: Ժամանակակաից գրողներն էլ նրանք են, ովքեր որոշ ժամանակ հետո դառնալու են դասական»:

Վեռա Ադամյան

«Դե ժամանակակիցը միայն այս ժամանակում ապրողը չէ։ Կան «մոդեռն» և «պեստմոդեռն» հասկացություններ գրականագիտության մեջ։ Դրանց բնորոշ ինտետեքստուալությունը, հեգնանքը, ժանրային տրանսֆորմացիաներն էլ հենց բնորոշում են այս տեսակ գրականությունը»։

Անի Հովնան

Տեսնենք, ինչպիսին պիտի լինի ժամանակակից գրողը ըստ իրենց` ժամանակակից գրողների.

«Ժամանակակից գրողը, ինչպես մեր դասականները, առաջին հերթին պիտի լինի ժամանակի շունչը, ապրի իր ժողովրդի ուրախություններեվ ու ցավով, պիտի լինի ազգի որդին»։

Հայուհի Սուսաննա Ղազարյան

«Ժամանակից գրողը տվյալ ժամանակաշրջանում արարող մեկն է: Ինձ համար միակ տարբերությունը ամսաթվի, ժամանակի տարբերությունն է, որովհետև ճշմարիտ գրողի միակ առաքելությունը որակյալ գրականություն ստեղծելն է: Թե նա այսօր ջինսով է, երեկ՝ կինտոյի հագուստով էր` էական չէ, որպես կանոն գրողը ժամանակի մեջ չէ միայն չափելի: Նրա ներկայությունը ժամանակներ կամրջելու, ապագայի հարթության ու տարածականության վրա է: Որակը մեկն է, լավ գրի, լավ տեքստ, հույզ, ապրում, խորաշերտ, լուսավոր, պայծառ միտք»:

Արա Ալոյան

«Ես կարծում եմ ժամանակակից, թե ոչ, գրողն առաջին հերթին մի չափանիշ պիտի ունենա՝ ստեղծել լավ տեքստ, ըստ այդմ լավ գրականություն, մնացածը երկրորդական հարցեր են: Անշուշտ կարևոր է նաև գրողի կերպարը, նրա դիրքորոշումը տարբեր հանրային հարցերի շուրջ, բայց սրանք այնուհանդերձ երկրորդական են ու որոշիչ չեն»:

Սարգիս Հովսեփյան

«Ժամանակակից բառի համանիշը բազմազանություն է։ Էսօրվա գրողը միայն գրող չէ, բազմազան օրգանիզմ է՝ կազմված պերֆորմանսներից, անկապ ու կապակցված գծերից ու պատկերներից։ Անկեղծ ասած, գրողական թագը գլխին, բազմահազար գրքերով շրջապատված գրասենյակում, կաղնու փայտից պատրաստված գրասեղանի առաջ նստած, երկունքի ցավեր ապրող գրողի կերպարը խորթ է ինձ, շոլոխովյան հոտ է գալիս դրանցից․․․»

Հովհաննես Թեքգոզյան

«21-րդ դարի գրողը, ի տարբերություն ասենք 18-րդ դարի հեղինակի, պետք է ունենա  ժամանակի, հակիրճ գրելու վարպետության՝ քչի մեջ շատ բան ասելու, ինտերնետից չպոկվող ընթերցողին գրավելու կարողություն: Փոքրակտավ արձակի հզոր վարպետներ է տվել 20-րդ դարը, բայց այսօրվա ռիթմը շատ ուրիշ է ու գնալով արագանում է: Գրողի որակը նրա տաղանդն է, ինքնատիպությունը և իհարկե գրատեխնիկան»:

Էլֆիկ Զոհրաբյա

«Բոլոր ժամանակներում ժամանակակից գրողից միշտ կա նորը ստեղծելու ակնկալիք: Գրողը պիտի հետզհետե սովորի իր ժամանակը քննել, ընդվզել նրա դեմ։ Մի խոսքով,  ժամանակակից գրողը միշտ պիտի դժգոհ լինի ինչ-որ բանից»։

Անրի Գրիգորյան

«Գիտեք, հեծանիվը վաղուց հայտնաբերված է։ Պետք չի, երկրորդ անգամ այն մեջ գցել։ Եթե կարող ես միակնանի հեծանիվ հայտնագործել, այն էլ ոչ դասական հեծանիվի տեսքով, ուրեմն հաջողել ես։ Գրողը ինքը իր հետ պետք է ազնիվ լինի։ Հենց այդ ազնիվ լինելու մեջ է գրողը հաջողում։ Ես կարծում եմ, որ այսօրվա գրականությունը ազատություն սիրող է ու հասնող, դրանում է ժամանակակից»։

Արթուր Հայրապետյան

«Ժամանակակից գրողը այն գրողն է, որը առաջին հերթին գրում է այսօրվա լեզվով, դա ինձ համար առաջին ու ամենակարևոր արգումենտն է: Այսինքն,  այն մարդը ով փորձում է գրականությունը ստանալ ներկայից»:

Նորայր Սարգսյան

«Առաջին պատկերը, որ ձևավորվում է գլխումս՝ հիմա ինձ հետ ոչ միայն նույն ժամանակում ապրող, այլև ինձ հուզող ու ինձ առնչվող նույն հարցերի մասին մտորող ու այդ հարցերին վերաբերող գործեր ստեղծող հեղինակ»։

Արտավազդ Եղիազարյան

«Ժամանակակից գրող լինելու համար ամենակարևորը, և երևի ամենաբարդը, լավ ընթերցող լինելն է։ Լավ ընթերցող ասելով նկատի չունեմ շատ կարդացող, կամ գրքեր սիրող, այլ իսկապես՝ ընթերցող։ Միայն գրականություն ընթերցելն էլ քիչ կլինի, պետք է ընթերցել նաև նորությունները, սարքերի գործածության ձեռնարկները, սոցիալական ցանցերի գրառումները և այլն»։

Վահե Բուդումյան

Գրականագետ Աբգար Ափինյանի կողմից հնչեց կարծիք, որ գրողների մեծամասնությունը միօրինակ աղբ է տարածում: Դա աղբ է, թե ոչ` թողնենք ընթերցողին, իսկ միօրինակության հարցը, կարծում եմ, քննել է պետք:

«Համացանցը գրականության ոչնչացման միջոց է դարձել այսօր, այնտեղ ինքնակոչ գրողների մի հսկայական խումբ կա: Իրենց գրող համարում են նրանով, որ Էդվարտ Միլիտոնյանից լավ են գրում, և ցավոք, նրանք ճիշտ են: Գրողները պիտի իրենց անհատականությունը ընդգծեն, և դա պիտի արվի միմիայն դասականների օգնությամբ: Թումանյանը ասում է. «Ազդեցությունը այն սանդուղքն է, որով սկսնակը բարձրանում է դեպի ինքնունություն»: Սակայն հիմա ոչ մեկ գիրք չի կարդում` փորձելով պահել իրենց չունեցած ոճը»:

Գրականագետը նույնիսկ օրինակ է բերում, ըստ որի, գրողների միությունում ստիպում են գրել այնպես, ինչես իրենք. բոլորն իրար նման են, ոչ մեկ չի տարբերվում: 300 էջերանոց գրքի էջերը փոխենք, ոչ մի տարբերություն չի լինի:

Անի Հովնանի կարծիքը այլ է.

«Իհարկե, լավագույնն այն տեքստն է, որը ինքնատիպ է, բայց դե ժամանակն էլ իրեն է թելադրում, բնականաբար ազդեցությունները շատ են։ Բայց Էդոյանին Արտեմ Հարությունյանի հետ չես շփոթի, կամ Պաչյանին՝ Հրաչյա Սարիբեկյանի, որովհետև ձեռագիր ունեն»:

Բազմազանություն ունենք, թե ոչ հարցին պատասխանեցին նաև գրողները.

«Երբ բոլորը սկսում են ինչ որ կետից, սովետական պաթոսից, ազգ եզրույթի անհարկի շահագործումն է, ընդհունված պատումի ձևերը, երբ բոլորսը միասին սկսում են ընդվզել այս նախկին գրականության դեմ, բոլորը միասին հակառակում են նույն ձևով: Այլ հարց է, որ այդ նույն բանը անելիս մի քանիսը առանձնանում են: Հենց այս առանձնանալու ձևը գտնելն է, որ ժամանակակից գրականագետների լավ աշխատանքը կլիներ, որը չի արվում»:

Մարիամ Կարապեյան

«Այսօրվա գրականության մեջ ինձ դուր է գալիս բազմազանությունը: Ընդհանուր  ազդեցությունը չկա, բոլորը ազատ գրում են: Հարենցը ոչ ոքի նման չէ, նույնը Էդոյանը, Հուսիկ Արան… Կարող է լավ գրողների ետևում կանգնած լինեն, համաշխարհային հանճարեղ գրողներ, բայց դա ոգեշնչման աղբյուր է: Կայանալու փուլում դա լրիվ նորմալ է»:

 Ռազմիկ Գրիգորյան

«Ճշմարիտ գրողները ստեղծում են որակյալ գրականություն՝ իրենց ձեռագրով: Սեփական գրականությունը ոչ թե իրենց ընտանիքի, նեղ միջավայրի սեփականությունն է, այլ համահավաք լսարանի: Իսկ կան նաև գրամոլներ, գրչակներ, որոնց ստեղծածը գրականություն չէ, իսկ իրար նմանվելը, իրար կրկնելը, միապես ու բովանդակազուրկ գրելը արդեն գուսանություն է, էստրադա՝ բառի վատ իմաստով: Գուսաները, էստրադային երգիչները, գործիչները թող չնեղանան, նկատի ունեմ, գրականությամբ պետք է զբաղվեն գրողները, էստրադայով՝ այդ ժանրի ներկայացուցիչները»:

Արա Ալոյան

«Բոլոր ժամանակներում էլ հազարավոր մարդիկ փորձել են գրականություն անել և նրանց գերակշիռ մեծամասնությունը գուցե միանման տեքստեր է գրել, նույնն էլ հիմա է. հազարները փորձում են, քչերին հաջողվում է: Մենք նախկինում գրված միանման հազարավոր տեքստերի մասին ուղղակի չգիտենք, քանզի դրանք հիմնականում գուցե մեկ երկու անգամ իրենց ժամանակին տպագրվելուց հետո, այլևս չեն վերահրատարակվել ու կորել են ժամանակի մեջ: Ի դեպ բոլոր ոլորտներում է այդպես, ոչ միայն գրականության ոլորտում»:

Սարգիս Հովսեփյան

«Կան և՛ անհատականություններ, և՛ սիզամարգի նման՝ միանման ու անոճ ստեղծագործողներ»:

Էլֆիկ Զոհրաբյան

Գրականագետ Աբգար Ափինյանը բերեց մի խնդիր, որը ինչես նա է նշում, կատարվում է ընդդիմադիր կողմի՝ Գրեթերթի կողմից.

«Կան թեմաներ, որոնց վրա տաբու է դրված, ես կողմ եմ, որ այդ տաբուն բացվի, բայց ինչպե՞ս, սա է խնդիրը: Գրեթեթերթ-ից (էդպես է անվանում գրողը Գրեթերթին) ոչ մի գրող դուրս չեկավ, և այդ ճղճիմ մակարդակը միշտ այդմ կա: Գրեթեթերթը սև, սոռոսական ընդդիմություն է, միտված ոչնչացնել հայ արժեքները: Եթե մեկը փող է տալիս, ուրեմն պարտավորություն կա նրանց առջև: Պատահական չէ, որ թերթի խմբագիրներից մեկը` Նառա Վարդանյանը գրում է իր և հոր սեռական հարաբերության մասին, իզուր չէ, որ դուրս եկավ «Երրորդ սեռ» գիրքը՝ Հովհաննես Թեքոզյան անունով գրողի կողմից»:

Հարցին` այդ դեպքում ինչի՞ հիման վրա Նառա Վարդանյանի «Սրբիչը» պատմվածքը մրցանակի արժանացավ, Աբգար Ափինյանը պատասխանում է.

«Ես, որպես գրական էպիկենտրոնում ապրող մարդ, կարող եմ փաստել, որ մեզ մստ առաջին հերթին գրքեր չեն կարդում հանձնաժողովի անդամները, և գրքին մրցանակ տալիս են այդ գրքի համար զանգողների թիվը համարելով բավարար:

Շատ մեծ գրողների մասին քիչ է խոսվում, պատճառներից մեկը, որ մոլորյալներ կան գրականության մեջ, որոնք լավ փիառ են անում, բայց փիառվող գրականության արժեքը դատարկ է, ոչինչ չկա: Այս աղետալի օրինակներից  մեկը Արքմենիկ Նիկողոսյանի կողմից կազմված Անթոլոգյան է, որտեղ 13 հեղինակներից ոչ մեկ կապ չունի գրականության հետ:

Այդ գրքում թեմա չգտնելով Հասմիկ Սիմոնյանը  գրում է.

Հոգիս թունել է,

Ով հասցրեց թքեց ու միզեց, գնաց:

Հուսիկ Արան իր երկիրը անվանում է արևելյան թերմացք, ո՞վ է նրան թույլ տվել նման արտահայտություն անել»:

Ըստ գրականագետի, երիտասարդների գրական սերունդը մատնված է ամենաթողությամբ:

«Ոչ ոք հեղինակների խնդիրները չի նկատում, բացի համահայկական գրողների միությունից: Կարեն Անտաշյանին ես խնդրեցի չզբաղբել գրականությամբ, իր գրածից հետո.

Իծան կեծան – դ’վեր ու վար,

եզրին ծիրան ու անծիրի,

ջու-ջու, ջու-ջուր,

բարաց բերան, կ

ենաց մերան,

այա էծին

էծին.

Ակնհայտ է, որ գրողը ուզում է գրել, բայց թեմա չկա: Նույն գրողը թեմա չունենալով, պատմում է, թե ինչպես են սեռական հարաբերություն ունենում էշերի հետ:  Նառա Վարդանյանն էլ գրում է, թե ինչպես է սեռական հարբերությամբ զբաղբում հոր հետ»:

Աբգար Ափինյանի պնդմով, այս աշխատանքների պակասը բերում է աղետալի հետևանքների:

«Վիոլետ Գրիգորյանի մասին խոսում է ամբողջ Հայաստանը, որովհետև չի կարելի գրականությունը հասցնել այդքան էժանագին դրսևորումների:

Անահիտ Հայրապետյանը իր «Վերածնունդ» ստեղծագործությամբ միջոց է ման գալիս իր հայենիքը վաճառելու` հայհոյելով նրան, վերջում նշելով`

Գերեմ քեզ հայրենիք,

Թաղեմ քեզ հայրենիք»:

Վերջում նա հավելում է.

«Ես անձնական համակրանք տածելով բոլորի հանդեպ, ուզում եմ ասել նրանց, որ դուք  ոչ գիտակցաբար, բայց ծառայում եք թշնամուն: Որովհետև Հայաստանը կա նախ իր մշակույթով: Վերցնելով այն, և տեղը լցնելով այսպիսի աղբ` մեր երկիրը կոչնչանա»:

Մեկ այլ գրականագետ Վեռա Ադամյանը այս մասին ասում է.

«Հայհոյանքները, բաց տեսարանները չեմ ընդունում: Իհարկե թեմայի մասին պետք է խոսել, բայց դա պետք է արվի առանց հայհոյանքների, ոսկեղենիկ հայերենով: Դասական գրականության մեջ էլ բաց տեսարան նկարագրվում է, բայց ոչ գռեհիկության աստիճանի»:

«Գրողը ինքը պիտի որոշի իր սահմանը։ Մեկը ուղղակի իր բարդույթը չհաղթահարելուց է այդպես գրում, մյուսը՝ ինքնօրինակ երևալու համար, մյուսի մոտ էլ տեքստում էնքան ներդաշնակ կարող է հայհոյանքը լինել, անգամ չզգաս, որ կար։ Օրինակ՝ Խեչոյանի վեպում կարդացել, չէի էլ ֆիքսել հայհոյանքը, այնքան բնական էր»:

Այս տեսակետը ունի գրականագետ Անի Հովնանը:

Որակավորումները տարբեր են, բայց փաստը մեկն է, ժամանակակից գրողը պիտի զերծ լինի ամեն տեսակ անորակությունից:

Անի Վաթինյան

4-րդ կուրս

Կիսվել