ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՋՈՑ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՋՈՑ

2756

Առաջին հայացքից էլեկտրոնային առևտուրը գնումներ կատարելու շատ հարմար տարբերակ է: Ի տարբերություն առևտուր կատարելու ստանդարտ եղանակի` էլեկտրոնային առևտուրը ընձեռում է մի շարք հնարավորություններ, մասնավորապես, այն թույլ է տալիս`

  • Գնումներ կատարել ցանկացած օր և ցանկացած ժամանակ առանց տանից դուրս գալու:
  • Պատվիրել այնքան, որքան ցանկանում ենք, առանց մտածելու ապրանքի տեղափոխման մասին:
  • Գտնել տվյալ ապրանքը շուկայակնաից համեմատաբար ցածր գնով և այլն:

Սակայն ինտերնետային առևտրին բնորոշ են որոշ ռիսկեր, որոնք գնորդի մոտ կարող են անվստահություն առաջացնել և մի շարք խնդիրների հանգեցնել:

Էլեկտրոնային խանութից գնումներ կատարելիս սպառողը հնարավորություն չի ունենում անձամբ շոշափել տվյալ ապրանքը, ծանոթանալ որակին:

Շատ կարևոր է ընտրություն կատարելուց առաջ լուրջ ուսումնասիրություն կատարել, հասկանալ, թե ինչպիսի վարկանիշ ունի այն էլեկտրոնային խանութը, որից պատրաստվում եք գնումներ կատարել, որքանով է վստահելի և այլն: Շատ ռիսկային են բազմաթիվ չպաշտպանված և խակերական գործիքներով խաբեությունների արդյունքում իրականացվող հնարքները, որոնք սպառողին հասցնում են մոլորության: Նմանատիպ հնարքներից են օրինակ, երբ տվյալ էլեկտրոնային խանութի տնտեսվարողները կեղծ մեկնաբանություններ են տարածում, արդյունքում մեկ բացասական մեկնաբանության կողքին ավելացնելով մի քանի անգամ ավելի դրական տեսակետներ: Բայց այս դեպքում էլ մի փոքր իրազեկված սպառողը կարող է տարբերել կեղծ մեկնաբանությունը իրականից:

Մոտ 20 երիտասարդներից հարցում անցկացնելով այն մասին, արդյոք օգտվում են էլեկտրոնային առևտրից, թե ոչ, ստացանք հետևյալ արդյունքը: Հարցվածներից 13-ը կատարում էր էլեկտրոնային առևտուր և հիմնականում դժգոհություններ չունեին, 5-ը բացարձակ չէին օգտվում, քանի որ ավելի նպատակահարմար էին համարում ապրանքի հետ անմիջական շփումը, իսկ 2-ն էլ մի քանի անգամ օգտվել են, բայց որոշակի խնդիրների պատճառով դադարել են էլեկտրոնային գնումներ կատարել:

«Առաջին անգամ օն-լայն գնումներ եմ կատարել 2013թ-ին Ali Express-ից, և որոշ խնդիրների բախվել: Պատվիրել էի մուգ կապույտ գույն ունեցող ձմեռային վերնաշապիկ, բայց արդյունքում ձեռք բերել ցուցադրված նկարից շատ տարբերվող, գույնին և հաստությանը չհամապատասխանող վերնաշապիկ: Մեկ ուրիշ անգամ ապրանքը նշված ժամկետից գրեթե մեկ ամիս ուշ էր տեղ հասել: Բայց ժամանակի ընթացքում սկսեցի տիրապետել օն-լայն գնումներ կատարելու նրբություններին, և այժմ կարողանում եմ հնարավորինս խուսափել խնդիրներից »,-պատմում է Զեմֆիրա Մովսիսյանը, ով բավականին հաճախ է էլեկտրոնային գնումներ կատարում: Նա նշեց նաև, որ առաջացած խնդիրների ժամանակ լինում են դեպքեր, երբ չես կարողանում կապ հաստատել տվյալ խանութի աշխատակցի հետ ոչ իրենց կողմից նշված հեռախոսահամարով, ոչ էլ հաղորդագրությամբ. նման դեպքերում պարզապես պետք է հրաժարվես քո պատվերից և անգամ սեփական գումարից:

Գոյություն ունեն Հայաստանում գրանցված մի շարք էլեկտրոնային կայքեր, որոնք զբաղվում են մանրածախ առևտրով և որոնց աշխատանքը գործնականում անվերահսկելի է: Այս դեպքում էլ առաջնային է էլեկտրոնային առևտուր կազմակերպող կայքի վարկանիշը, որը ձևավորվում է ժամանակի ընթացքում`մեծամասամբ սպառողների կողմից տրված գնահատականների միջոցով:

Այսպիսով, թեև Հայաստանում էլեկտրոնային առևտուրը ՀՀ համապատասխան օրենքով չի կարգավորվում և մեծ ռիսկեր է ենթադրում, այնուամենայնիվ Հայաստանում էլեկտրոնային գնումներ կատարողները շատ են:

 

 

Գոհար Մարտիրոսյան

5-րդ կուրս

Կիսվել