ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՐԱՑԱԾ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ Է

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՐԱՑԱԾ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ Է

2161

1946թ-ին Լոնդոնում հիմնադրվել է ճարտարապետների միջազգային միությունը, որի որոշմամբ 1945թ-ին սահմանվել է նաև ճարտարապետության համաշխարհային օր (1996թ-ից նշվում է հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը): Ճարտարագետների համար ամենամեծ մրցանակը Պրիտցկերովյան մրցանակն է, որին վերջերս արժնացան ճապոնացիները: Հայաստանում ճարտարապետության հետ միասին զարգացել է նաև արծաթագործությունը և քանդակագործությունը: Արծաթե գեղարվեստական ուշագրավ իրեր են հայտնաբերվել Էրեբունիում, Արտաշատում: Այսօր ես ձեզ կներկայացնեմ արծաթագործ, ճարտարապետ, քանդակագործ Գեղամ Բադալյանին:

Նա 1975թ-ին ընդունվել է ԵՊՄՀ-ի գեղարվեստի ֆակուլտետի նկարչագծագրական բաժին: Ավարտել է 1978թ-ին: Նախքան այստեղ ընդունվելը սովորել է գեղարվեստի ուսումնարանում:

-Ինչու որոշեցիք ընդունվել հենց նկարչագծագրական բաժինը:

-Որոշեցի որովհետև ի սկզբանե հակում ունեի դեպի գեղեցիկը: Ի վերուստ տրված էր ինձ այդ շնորհը, որը օգնեց ինձ խորանալ արվեստի մեջ:

-Կպատմեք Ձեր առաջին աշխատանքի մասին:

-Երբ սկսեցի ուսումնասիրել Հեթանոսական շրջանի եղջերագավաթները և հայկական անտիկ դարաշրջանի արծաթագործությունը, այդ ժամանակ էլ ծնվեց իմ առաջին աշխատանքը՝ եղջերագավաթը խոյի գլխով:

-Կիլիկիայի հայ վարպետները կիրառել են ձուլման, դրվագման և այլ եղանակներ: Դուք, որ եղանակներից եք օգտվում:

-Հիմնականում օգտագործում եմ դրվագման եղանակը: 0,8մմ. Հաստությամբ թիթեղի վրա:

Հայ վարպետները պատրաստել են արծաթե թագեր, խույրեր, գավազաններ, սպասք, ձեռագրերի կազմեր: Դուք ինչ աշխատանքներ եք կատարել:

-Իմ աշխատանքները ոճավորել եմ հնաոճ զարդերով: Ուսումնասիրել եմ համաշխարհային արծաթագործությունը, կատարել ոմ կրկնօրինակումներ: Ունեմ ժամանակակից ոճի գործեր: Կատարել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվերները:  Վերականգնել եմ Ուրարտական դարաշրջանի Խալդի Աստծու արձանիկը հրեշի վրա:

-Որ երկրի ճարտարապետությունն եք սիրում և որ ճարտարապետին:

-Սիրում եմ հայկական ճարտարապետությունը, դա հիմքն է Եվրոպական ճարտարապետության, իսկ ճարտարապետներից ինձ համար առաջին տեղը գրավում է Ալեքսանդր Թամանյանը:

-Որտեղ կարելի է տեսնել Ձեր աշխատանքները:

-Քանի որ իմ աշխատանքների ինքնարժեքը շատ բարձր է, ես չունեմ անհատական ցուցահանդեսներ, բայց այն ինչ ներկայացրեցի ձեր ուշադրությանը, գտնվում է անհատ կոլեկցիոնեռների մոտ կամ թանգարաններում (Լոնդոն, Մոսկվա, Թեհրան): Ունեմ նաև հոգևոր թեմայի աշխատանքներ, որոնք գտնվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Մայր տաճարի Սուրբ սեղանի աշխատանքները իմ վերջին գործերն են: Ինչպես նաև ունեմ աշխատանքներ, որոնք նվիրել եմ տարբեր երկրների նախագահներին:

-Նշանավոր հույն ճարտարապետ, ֆիզիկոս, մեխանիկ Արքիմեդը ասումմ էր. «Տվեք ինձ հենման կետ, և ես կշրջեմ աշխարհը»:  Իսկ Ձեզ ինչ է պետք աշխարհը շրջելու համար:

-Ինչպես կա, այնպես թող մնա: «Հույս, Հավատ, Սեր»:

-Եվ վերջապես, որն է Ձեր ամենամեծ երազանքը:

-Ստեղծել գեղեցիկ գործեր, որոնք կնդունվեն ժողովրդի կողմից:

 

Արմենուհի Գևորգյան

5-րդ կուրս

 

Կիսվել