Հայաստանում բնակարանների վարձակալությունը դուրս է վերահսկողությունից

Հայաստանում բնակարանների վարձակալությունը դուրս է վերահսկողությունից

776

Հայաստանում վարձակալման գործարքները չեն գրանցվում։ Նման գործարքների ճնշող մեծամասնությունն անհատների միջև պայմանավորվածություններն են, և եթե նույնիսկ որևէ պայմանագիր կնքվում է վարձատուի և վարձակալողի միջև, ապա այդ պայմանագրերը հաստատելու համար մարդիկ չեն դիմում նոտարական գրասենյակ։  Նոտարական հաստատման չդիմելու և հետևաբար՝ օրենքի դաշտ չմտնելու պատճառներից գլխավորն այն է, որ Հարկային օրենսգրքի, հոդված 150.7-ի համաձայն՝ վարձակալական վճարների մասով եկամտահարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով։  Սա նշանակում է, որ վարձատուն պարտավորվածություն ունի ամսական վճարել վարձակալման հանձնած բնակարանից ստացած եկամուտի 10%-ը՝ որպես եկամտահարկ։ Անշարժ գույքի գործակալների գործունեությունը բնակարանների վարձակալման ոլորտներում նույնպես որևէ կերպ հնարավոր չէ վերահսկել։ Հետևաբար բնակարանների վարձակալության շուկայի գները հիմնականում արտարժույթով  են։

Քրիստինա Սաֆարն արդեն 5 տարի ընտանիքի  հետ Սիրիայից տեղափոխվել և բնակություն է հաստատել Երևանում։ Ապրում է վարձակալական հիմունքներով և տան վարձը վճարում է ԱՄՆ դոլլարով, որը, բնականաբար, ձեռնտու տարբերակ չէ իրենց համար։

«Տան տերը բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, բայց միևնույն է մեզնից պահանջում է ԱՄՆ դոլլարով վճարել՝ պատճառաբանելով, որ միշտ այդ պայմանով է տունը հանձնել վարձակալության։ Այլ բնակարաններ ևս նայել ենք, սակայն գրեթե բոլոր լավ տարբերակները դոլլարով էին։ Բնակարանը գտել էինք բրոկերի միջնորդությամբ և կնքել էինք երկարաժամկետ պայմանագիր։ Պայմանագրում նշված էր այդ ժամանակ դոլլարին հմարժեք դրամ, իսկ մենք ամեն ամիս վճարում էինք դոլարով»։

Վարձատու Նունիկ Խաչատրյանն իր բնակարանը 11 տարի վարձակալության է հանձնել դոլարով։ Վստահեցնում է՝ այսքան տարի վարձակալներից ոչ ոք չի բողոքել վարձավճարի չափից. «Դե, բոլորն էլ հիմա ԱՄՆ դոլարով են բնակարան հանձնում։ Ինձ դոլար է պետք, որովհետև ավանդ եմ դնում ու այդ տարբերակով ինձ ձեռնտու է։ Ես աշխատում եմ բրոկերական գործակալության հետ և ամեն բան անում եմ օրենքի սահմաններում»։

Հարցին, թե արդյոք հարկ վճարում է պետությանը վերջինս կրկնեց՝ ամեն ինչ օրենքի սահմաններում եմ անում։

Անշարժ գույքի գործակալ Մարիամ Ալոյանը նշեց, որ իրենց ԱՄՆ դոլարով գործարք կատարել չի թույլատրվում, քանի որ հարկային դաշտում չի ընդունվում և մանրամասնեց, թե որ դեպքում է դոլարով գործարք կատարելը ճիշտ։

«Պայմանագրերը հաստատվում են նոտարի միջոցով և պայմանագիրը ՀՀ դրամով կազմելը  պարտադիր է։ Եթե գործարքը դոլլարի կուրսին համարժեք դրամով է իրականացվում, բնականաբար, շահում է գործակալը, բայց այդ ամենը իրականացվում է նախապես, երկկողմանի փոխհամաձայնությամբ, քանի որ վարձակալողը, եթե անգամ մեկ տարով է վարձակալում (ըստ պայմանագրի), նշում է, որ պատրաստ է վճարել ֆիքսված գումարը»։

Ժուռնալիստ. am-ի  հետազտության արդյունքում պարզ դարձավ, որ բնակարանների վարձակալական շուկան լիովին ստվերային է, ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք այլ երկրներում։

ՌԴ-ում բնակվող մեր հայրենակից Սարգիսը փաստում է, որ Ռուսաստանում բնակարանների վարձակալության պայմանները շատ նման են Հայաստանի պայամններին. «Այստեղ գործարքները կնքվում են միայն ռուբլով, բայց եթե դու հավանել ես բնակարանը և ցանակում ես պայմանագիր կնքնել, ապա մինչև պայմանագիր կնքելը, տան տերը քեզ դոլլարով ասում է, թե ինչքան պետք է ամեն ամիս վճարես, այդ գումարը վերածում ենք ռուբլու, այն կուրսով, որը այդ պահին գործում է, ու այդ գումարով էլ կնքվում է պայամնագիրը»։

Եթե Հայաստանում և Ռուսաստանում գործարքից հիմնականում շահում է տան սեփականատերը, իսկ վարձակալողը միայն Բելգիայում կարող է իրեն հարմար պայմանները թելադրել հատուկ կայքերի(Booking, AirBNB) միջոցով բնակարան որոնելիս, ապա Ֆրանսիայում այլ տարադրամով բնակարան վարձակալել չես կարող։ Այնտեղ բնակվող մեր հայրենակից Քնարիկը պատմում է, որ արդեն 10 տարի է ապրում է Ֆրանսիայում ու եկած օրվանից  երբեք բնակարանի վարձն այլ տարադրամով չի վճարել. «Սկզբում, երբ տեղափոխվեցինք Ֆրանսիա, այնպես ստացվեց, որ վարձակալծ գումարի մի մասը փոխանցում էր պետությունը, մյուսը՝ մենք։ Բայց էլի, անկախ վճարման ձևից ու վայրից, մենք տան գումարը վճարել ենք եվրոյով։ Այստեղ ոչ մի տան տեր չի համաձայնի իր տունը վարձով տալ դոլլարով, քանի որ հիմա եվրոյի կուրսը շատ ավելի բարձր է՝ անակախ դոլլարի կուրսիանդադար բարձրանալուց»։

Տնտեսագետ Անի Կարապետյանի  խոսքով, այս տարբերությունների պատճառը երկրների տնտեսական կարգավիճակն է. «Մեր երկիրը կախված է դրսի շուկաներից, և բոլոր բիզնեսմենները շուկայից դոլլար են գնում։ Չնայած  դրամի տոկոսն ավելի բարձր է, քան՝ դոլլարինը, մարդիկ նախընտրում են իրենց ավանդները ներդնել դոլլարով, որ դրամը չարժեզրկվի և արտարժույթի տատանումից էլ վնաս չկրեն»։

Ամռան ամիսներին երկարաժամկետ վարձակալական բնակարանների գները բարձրանում են, ինչը վարձատուների պարզաբանմամբ կատարվում է բնակարաններն օրավարձով տրամադրելու և ամսական կտրվածքով ավելի մեծ շահույթ ունենալու համար։ Սրանք շուկայական հարաբերություններ են, որոնք չեն վերահսկվում, քանի որ հնարավոր չէ հաշվել անշարժ գույքի գործակալությունների կամ բրոկերական գործունեությամբ զբաղվող անհատների թիվը։ Անհնար է հաշվել նաև գործակալի կամ վարձատուի իրական շահույթը, ինչն էլ հնարավորություն է տալիս վերջիներին ստեղծել ու թելադրել իրենց պայմանները։

Ալոյան Մերի

Ասմանգուլյան Աննա

Գալուստյան Էլիզա

3-րդ կուրս

Կիսվել