Ամռան գալուն պես կաթի գինը նվազում է

Ամռան գալուն պես կաթի գինը նվազում է

922

Ամեն տարի ամռանը կաթը շատանում է, և գյուղացիները ստիպված են լինում ցածր գնով իրացնել արտադրանքը։

Կաթնաղբյուր գյուղի բնակիչ Ջոն Կիրակոսյանը ֆերմեր է։ Մոտ 30 տարի զբաղվում է անասնապահությամբ, բայց վերջին շրջանում կաթի բարձր ինքնարժեքի և իրացման ցածր գնի պատճառով բավականին մեծ կորուստներ է կրել։

«Անցյալ տարվա դրությամբ ես ամսական 250-ից 300 հազար դրամի կորուստ եմ ունեցել»։

Միջնորդի միջոցով աշխատելը հարմար տարբերակ է գյուղացիների համար, սակայն միջնորդավորված աշխատանքի պարագայում կաթի գինն իր ինքնարժեքից տատանվում է։ Գյուղի կաթ հավաքող Մեխակ Ամիլխանյանը համագործակցում է գործարանի հետ։ Իր խոսքով՝ գնային փոփոխությունը գործարանն է որոշում։

«Վեցերորդ ամսում եղել է 110 դրամ, հիմա արդեն 140 դրամով եմ վաճառում»։

Գյուղացուց սպառող շղթայում երկրորդ միջնորդ օղակի՝ գործարանի տնօրենը պարզաբանում է՝ ամեն տարի տարբեր գներով են կաթ ձեռք բերում։ Բայց միջին գնային համակարգը չեն խախտում։

Սպառողների միության նախագահ Բաբկեն Պիպոյանի  խոսքով՝ առանց միջնորդի աշխատալը նույնպես ճիշտ  տարբերակ չէ գյուղացու համար։

«Կաթի գնի փոփոխությունը սեզոնային է համարում։ Ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով։ Եթե մեկը արտադրում է, մյուսը մթերում, ապա պետք է մեկը որ տեղափոխի այն»։

Գյուղացիների և մթերողների փոխհարաբերությունները կարգավորելու համար, գյուղատնտեսության նախարարությունը դեռ անցյալ տարվանից գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով, վերամշակող ընկուրություններին վարկերի տրամադրման ծրագիր էր առաջարկել, նպատակը ինքնարժեքի իրացման խնդրի վերացումն էր, թեև Ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանի խոսքով՝ այս տարբերակից օգտվել կարող են ոչ բոլոր գյուղացիները։

«Վարկի ամբողջ չափը պետք է համապատասխաներ պայմանագրերի արժեքների հանրագումարին։ Եվ այդ արանքում բացառվում էր միջնորդների ներգրավումը»։

ՏՄՊՊՀ անդամ Հայկ Կարապետյանը վստահ է ՝պետությունն այս հարցում անելիք չունի։

«Այստեղ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման եղանակ է։ Պետությունն այս գործընթացում անելիք չունի։ Գյուղացին և միջնորդը պետք է փոխհամաձայնության գան»։

Հայկ Կարապետյանը հավելեց, որ անձնաժողովին դիմելու դեպքում մասնավոր դեպքերը քննվում են, եթե դրանք գտնվում են հանձնաժողովի գործունեության շրջանակներում։

Էլիզա Գալուստյան

3-րդ կուրս

Կիսվել