Նոր պարեկային ծառայությունը կփոխի ոստիկանության հանդեպ վերաբերմունքը

Նոր պարեկային ծառայությունը կփոխի ոստիկանության հանդեպ վերաբերմունքը

791

Հայաստանում ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանցից բխող գործողությունների համաձայն 2021 թվականից Երևանում այնուհետև ողջ հանրապետությունում (նախատեսված է  2022 թվականից) գործարկվելու է նոր պարեկային ծառայություն, որը փոխարինելու է պարեկապահակետային ոստիկանությանը  և ճանապարհային ոստիկանությանը։ Նոր պարեկային ծառայությունը մրցույթային կարգով համալրելու են 18-ից 35 տարեկան երիտասարդներ և ոստիկանության գործող ծառայողներ, ովքեր բավարար ֆիզիկական տվյալներով, մասնագիտական որակներով և առողջական վիճակից ելնելով կարող են համալրել ոստիկանության շարքերը։

Նոր ձևավորվող պարեկային ոստիկանությունը բացառիկ է կանանց ներգրավվածությամբ, ընդհանուր նախատեսված 770 տեղից 250-ը նախատեսված է կանանց համար։ Մրցույթային հանձնաժողովում լինելու են և՛ ոստիկանության ծառայողներ, և՛ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մինչև ընդունելության քննությունների ընթացքը  դիմորդները ոստիկանության բուժհաստատությունում  անցելու են բուժզննում։ Ոստիկանությունում ծառայության անցնելու օրենքի համաձայն ոստիկանությունում ծառայության անցնելու համար բավարար առողջական և ֆիզիկական տվյալներ ունենալու դեպքում  հնարավորություն կունենան մասնակցելու մրցույթային կարգով անցկացվող քննություններին։

Մրցութային քննությունները անցկացվելու են  3 փուլով՝  ստուգվելու են  դիմորդնորի անձնական որակները, բավարար մասնագիտական գիտելիքները, արագ կողմնորոշվելու  ունակությունը, ֆիզիկակական պատրաստվածությունը և  հաղորդակցման ընդունակությունները։ Նախքան ծառայության նշանակվելը ապագա պարեկային ոստիկանները ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցնելու են հնգամսյա պատրաստում, հատուկ տեխնիկական, մարտավարական, կրակային, խմբային,  ֆիզիկակական  և մասնագիտական դասերի շնորհիվ ձեռք են բերելու հմտություններ պրոֆեսիոնալ ծառայություն իրականացնելու համար։

Նոր պարեկային ծառայողների համար սահմանվելու է նվազագույնը 320.000 դրամ աշխատավարձ, սոցիալական երաշխիքներ և կարիերայի աճի հնարավորություն։ Նոր պարեկային ոստիկանութկունը ունենալու է ժամանակակից համազգեստ, նոր հագեցած տեխնիկական հնարավորություն և փոխադրամիջոցներ։ Ոստիկանության բարեփոխումները միտված են նոր պրոֆեսիոնալիզմ տալու ոստիկանությանը, ձևավորելու ոստիկանության արտաքին ծառայության վերաբերյալ  վերաբերմունքային տարբերություն քաղաքացիների հետ շփումներում`պաշտպանող և աջակցող, իսկ հանցագործությունների կոռուպցիայի  և այլ ապօրինությունների հանդեպ հակազդող վերաբերմունք։

«Նոր պարեկային ծառայությունը  կփոխի ոստիկանության հանդեպ վերաբերմունքը» ասվում է ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունում։

Ալիկ Հովհաննիսյան

5-րդ կուրս

Կիսվել