Առողջապահության նախարարության որոշմամբ սեպտեմբերի 13-ից Երևան քաղաքի տարածքում Covid-19 պատվաստման համար նոր կայանատեղիներ են դրվել։ Ամսի 13-ից է գործում կայանատեղի նաև Երևանի պետական համալսարանի տարածքում։ Բուժ. անձնակազմը ԵՊՀ տարածքում է լինելու ամեն օր՝ առավոտյան ժամը 12։00 ից մինչև 16։00-ն։
Պատվաստվող անձինք հենց կայանատեղիում անցնում են բուժ. զննություն, որից հետո էլ իրականացվում է պատվաստումը: Պատվաստանյութերն երկուսն են՝ սինոֆարմ և աստրազենեկա: Կայանատեղիում կարող են պատվաստվել ոչ միայն ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, այլ նաև ուսանողները:
Զառա Մնացականյան, Սոնա Քյարունց
4-րդ կուրս