Սվետլանա Միքաելյանը ծնվել է Լիբանանում՝ երաժիշտների ընտանիքում։ Նա ութ տարեկանից ջութակ է նվագում, Սվետլանայի առաջին ուսուցիչը հայրն է եղել։ Զրույցի ընթացքում պատմել է Հայաստան վերադառնալու, իր մասնագիտական ճանապարհի և հաղթահարած դժվարությունների մասին։
-Ինչպե՞ս կատարեցիք մասնագիտական ընտրությունը։
-Դա մանկության երազանք էր։ Հայրս ջութակակահար է, և ես մանկուց լսել, հիացել եմ նրա կատարումներով։ Այդպես ցանկություն առաջացավ, որ ջութակահարուհի դառնամ, քանի որ ջութակի գեղեցիկ հնչյուններով կարողանում ես արտահայտել քո զգացմունքները։
-Ինչո՞ւ որոշեցիք տեղափոխվել Հայաստան։
-Ես ընտրել եմ երաժշտի ուղին, իսկ Լիբանանում այդ ոլորտն այդքան էլ զարգացած չէ։ Եվ համեմատած Լիբանանի, Հայաստանն ավելի մեծ հնարավորություններ է տալիս երաժշտության ոլորտում առաջ գնալու եվ զարգանալու համար։
-Ի՞նչ ծրագրեր ունեք Հայաստանում։
-Ես հստակ չեմ ասի, թե ինչ եմ պլանավորում անել, քանի որ սիրում եմ գործով ցույց տալ, բայց իմ նպատակն է կրթվել, լավ երաժիշտ դառնալ և մարդկանց մեջ սեր առաջացնել դեպի ջութակը:
-Դուք ArmSymphony AI Violin Competiton մրցույթին եք մասնակցում. ի՞նչ ստեղծագործություն եք նվագելու:
-Այն ավարտվելու է սեպտեմբերի 15-ին։ Ես նվագելու եմ Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտի առաջին մասը, ցանկանում եմ իմ ուժերը փորձել մրցույթներում։
-Ի՞նչ ոճի երաժշտություն եք նախընտրում նվագել:
-Ես նախընտրեւմ եմ նվագել դասական երաժշտություն. այն հոգեհարազատ է։ Բայց շատ հաճախ է պատահում, որ միջոցառումների ժամանակ պետք է նվագեմ այլ ոճով և ժաներով։
-Երեկ Դուք Լիբանանում էիք, այսօր՝ Հայաստանում, իսկ վաղը որտե՞ղ կլինեք։
-Եթե անկեղծ, ապա ցանկություն կա վաղն այլ տեղում գտնվելու, քանի որ երաժշտի մասնագիտությունն ավելի գնատահատված է Գերմանիայում, Ավստրիայում, Կանադայում, Ամերիկայում, բայց թե որ երկիր կտանի ճանապարհը ինձ ,դա դեռ չգիտեմ։
-Եթե ոչ երաժիշտ, ապա․․․
-Դերասանուհի կամ մոդել։
Սիլվի Պետրոսյան
3-րդ կուրս