ՀԵԾԱՆԻՎ ՎԱՐԵԼԸ ՆՈՒՅՆՔԱՆ ԲԱՐԴ Է, ՈՐՔԱՆ ՊԱՐԱՆԻ ՎՐԱՅՈՎ ՔԱՅԼԵԼԸ

ՀԵԾԱՆԻՎ ՎԱՐԵԼԸ ՆՈՒՅՆՔԱՆ ԲԱՐԴ Է, ՈՐՔԱՆ ՊԱՐԱՆԻ ՎՐԱՅՈՎ ՔԱՅԼԵԼԸ

2247

Հեծանիվը ստեղծվել է մոտ 200 տարի առաջ Գերմանիայում։ Ժամանակակից հեծանիվի գյուտը պատկանում է անգլիացի գյուտարար Ջեյմս Քեմպ Ստարլիին (1884թ.)։ Ըստ Հայաստանի Հանրապետության «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի հոդված 2-ի՝ «հեծանիվը» սահմանվում է որպես «առնվազն 2 անիվ ունեցող և դրա վրա գտնվող մարդու մկանային ուժով, մասնավորապես ոտնակի կամ բռնակի oգնությամբ շարժման մեջ դրվող տրանuպորտային միջոց, բացառությամբ հաշմանդամային uայլակի»: Իսկ նույն օրենքի հոդված 27-ի կետ 4-ը սահմանում է, որ ավտոճանապարհներին «հեծանիվ վարել թույլատրվում է 14 տարին լրացած անձանց»:

Արամը, ով նախկինում իրեն չէր կարող պատկերացնել առանց իր մեքենայի այժմ կյանքի բաղկացուցիչ մաս է համարում հեծանիվը։

«Առավոտյան դասի եմ գնում հեծանիվով, առավոտյան հեծանիվ վարելը ամրացնում է ոտքերի մկաններն ու բարձրացնում է դիմադրողականությունը։ Ազատ ժամանակ ևս զբոսնելու փոխարեն նախընտրում եմ հեծանիվը»։

Բժիշկ Անի Մինասյանի խոսքով հեծանիվ վարելը բազմաթիվ առավելություններ ունի։

«Հեծանիվ վարելը բարձրացնում է օրգանիզմի տոնուսը, նպաստում է բջիջները թթվածնով հագեցնելուն, լավացնում է սրտանոթային համակարգի աշխատանքը։ Ոտքերի կլորավուն շարժը նպաստում է, որ արյունն արագ շրջանառվի։ Հեծանիվն անփոխարինելի է երակների վարիկոզ լայնացման խնդիր ունեցողների համար»։

Ճանապարհային ոստիկան Կարեն Սարգսյանի խոսքով հեծանվորդներն ու մեքենայի վարորդներն իրար հաճախ են խանգարում։ Հեծանվորդների համար լրջագույն խնդիր կարող է լինել օրինակ այն, որ հաճախ մեքենայի վարորդները թարթիչները միացնում են, բայց այդպես էլ որոշված տեղից չեն թեքվում։ Հեծանվորդները չպետք է դա հիմք ընդունեն և կտրուկ որոշում կայացնեն»։

Ընդգծեց նաև այն հանգամանքը, որ հեծանվորդներն էլ իրենց հերթին երթևեկում են առանց սաղավարտի, ականջակալներով, առանց լուսարձակման հեծանիվներով, վստահեցնելով, որ այն բացասական է անդրադառնում երթևեկության վրա։

Հեծանվորդ Մարինկայի կարծիքով հեծանիվ վարելն ավելի բարդ է, քան պարանի վրայով քայլելը։

«Բավական բարդ է մեր երկրում հեծանիվ վարելը։ Կյանքդ անընդհատ ռիսկի տակ է։ Բայց, որքան բարդ, նույնքան էլ անզուգական է հեծանիվով երթևեկելը»։

Ըստ նրա՝ հեծանիվ վարելն ազատություն է, անկախություն, թռիչք, անսահմանություն։

«Ուրիշ ոչ մի այլ փոխադրամիջոց չի կարող պարգևել այնքան գեղեցիկ ու ընդգծված մարմին, որքան հեծանիվը» (ժպիտով հավելեց Մարինկան)։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հեծանիվ վարողների 70% ավելի քիչ են հիվանդանում։

Այսպիսով, հեծանիվ վարելը հանգեցնում է ոչ միայն շոշափելի ֆինանսական տնտեսումների, այլև լուրջ առողջապահական ձեռքբերումների։ Դա է պատճառը, որ հեծանիվները դառնում են քաղաքային տրանսպորտի մասը ՝գրավելով նաև նրանց, ովքեր դեռ վերջերս նախընտրում էին ավտոմեքենայով տեղաշարժվել։

 

Մարիամ Ալոյան

5-րդ կուրս

Կիսվել