«Մենք պարտավոր ենք ապրել այնպես, որ երբևէ զուր չդառնան մեր անգին կորուստները»

«Մենք պարտավոր ենք ապրել այնպես, որ երբևէ զուր չդառնան մեր անգին կորուստները»

613

2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի հետ սահամանի ողջ երկայնքով, որն ավարտվեց նոեմբերի 9-ին:

44 օր տևած Արցախյան Երրրորդ պատերազմի հետևանքով կորսվեց մեր հայրենիքի մի մասն, ու հազարավոր նվիրյալներ անմահացան հանուն հողի:

Այս աղետալի օրից անցել է 1 տարի:
Սեպտեմբերի 26-ին մեկնարկեց ջահերթ դեպի Եռաբլուր Զինվորական պանթեոն, իսկ սեպտեմբերի 27-ին ժամը 11-ին Հայստանում և Արցախում հայտարարվել էր լռության րոպե:

44-օրյա պետերազմի տարելիցի կապակցությամբ Ֆեյսբուք սոցիալական ցանցում  գրառում է արել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հանցագործություններին. «Պատերազմի ընթացքում ու պատերազմից հետո խոշտանգվեցին ու դաժանությունների ենթարկվեցին քաղաքացիական անձինք ու զինվորականներ՝ ջիհադիստների ու ահաբեկիչների ակտիվ մասնակցությամբ: Ադրբեջանական նպատակային հարձակումներով, արգելված զինատեսակների օգտագործմամբ ավերվեցին քաղաքացիական բնակավայրեր: Անարգվեցին ու ոչնչացվեցին հայկական եկեղեցիներ»:

Գրառում է արել նաև Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյաը, որում մասնավորապես ասվում է. «Փառք, շնորհակալություն ու ներողություն բոլոր նահատակներին ու նրանց հարազատներին:
Մենք պարտավոր ենք ապրել այնպես, որ երբևէ զուր չդառնան մեր անգին կորուստները: Իսկ պատերազմի գլխավոր դասը կհամարեի ազգային, հասարակական ու անհատական կյանքի բոլոր մակարդակներում ու փուլերում շարունակական ինքնավերլուծության և դրանից բխող վարքի անհրաժեշտությունը՝ հիմնված ազգային, քաղաքացիական ու համամարդկային արժեքների ու սկզբունքների վրա»:

Հայրենիքի ու հայի համար անդառնալի կորուստներ պատճառած այդ օրից թեև անցել է մեկ տարի, սակայն դեռ հստակ չգիտենք մեր կորուստների իրական թիվը:

Մարիամ Մարտիրոսյան

4-րդ կուրս

Կիսվել