ՎԱՀԱԳՆԻ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՀԱՎՔ» ԹՌՉՆԻ ԱՐՁԱՆԸ

ՎԱՀԱԳՆԻ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՀԱՎՔ» ԹՌՉՆԻ ԱՐՁԱՆԸ

1561

Ապրիլի 30-ին Վահագնի թաղամասում տեղի ունեցավ «Հավք» թռչնի արձանի բացումը: Այն պատրաստել է քանդակագործ Հակոբ Հակոբյանը և նվիրել Վահագնի թաղամասի բնակիչ, գործարար Կարո Շահբազյանին։

Քանդակը տեղադրված է Վահագնի թաղամասի կենտրոնական հատվածում։

Արձանի բացումը նախաձեռնէլ էր «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն, որի նախաձեռնությամբ բացվել է նաև Վահագնի թաղամասի այգին։

Իսկ արձանի բացման արարողության կազմակերպիչը «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի մարքեթինգի բաժնի աշխատակից Արշալույս Աբեջյանն էր։

Նրա խոսքով`«Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի տնօրեն Նինա-Գայանե Հովնանյանը արձանը վերանվանել է «փյունիկ», քանի որ Վահագնի թաղամասը կառուցվեց Հայաստանի վերածննդի շրջանում, և այս թռչունը ներկայացնում է հենց Վահագնի թաղամասը։

Մարիաննա Պետրոսյան

2-րդ կուրս

Կիսվել