Երաժշտության հանդեպ մեծ սերը օգնում է նրան հաղթահարել յուրքանչյուր դժվարություն

Երաժշտության հանդեպ մեծ սերը օգնում է նրան հաղթահարել յուրքանչյուր դժվարություն

881

Լիլիթ Սինանյանը քսան տարեկան է, սովորում է Գորիսի պետական համալսարանում: Հորաքրոջ և տատիկի խորհրդով՝յոթ տարեկան հասակից սկսել է զբաղվել երաժշտությամբ, այժմ կյանքը չի պատկերացնում առանց սիրելի գործիքի՝դաշնամուրի: Յոթ տարի սովորել է Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում:

Մասնակցել է մի շարք միջոցառումների, մրցույթների`զբաղեցնելով մի շարք պատվավոր հորիզոնականներ:

Երաժշտության հանդեպ մեծ սերը օգնում է նրան հաղթահարել յուրաքանչյուր դժվարություն։

Առաջին դասարանում Լիլիթի ուսուցչուհի տիկին Նելլի Պողոսյանը նրան ծանոթացնում է Քրիստինե Օչինյանի հետ, ով էլ պետք է դառնար նրա նվագակցողը: Լիլիթը առաջին ձայնն էր նվագում, իսկ Քրիստինեն՝ երկրորդ: Թեև առաջին դասարանում էին սովորում, սակայն կատարում էին բավականին բարդ ստեղծագործություններ, առանց խոսքի լսում էին, հասկանում և յուրահատուկ կերպով լրացնում միմյանց:

Օր ու գիշեր աշխատում էին միմյանց հետ, և բոլորը նկատում էին նրանց տաղանդը և վարպետությունը: Նույնիսկ շատ տարիներ հետո իրար տեսնելիս զգում են, թե ինչքան է կապել միմյանց երաժշտությունը:

Երբ կատարում էր իր հեղինակային երգը ընկերների ներկայությամբ, մի պահ կանգ էր առնում, որի ընթացքում ընկերները սկսում էին լրացնել երգի բառերը՝ այն դարձնելով ավելի գեղեցիկ և հետաքրքրիր:

Տարիներ անց Լիլիթի մտերիմ դասընկեր Գևորգ Ղուկասյանը (ով զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմում) գրել և նվիրել էր նրան «The storm of feelings» երգը, իսկ Լիլիթը գրել էր երաշժտությունը:

Ազատ ժամանակը տրամադրում է երաժշտությանը, ստեղծագործելուն: Փորձում է փոքր քայլերով հասնել նպատակներին:

Վերա Հայրյան

4-րդ կուրս

Կիսվել