ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՏՈՆՆ ԱՅԼԵՎՍ ՄԵԾ ՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՉԻ ՆՇՎՈՒՄ

ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՏՈՆՆ ԱՅԼԵՎՍ ՄԵԾ ՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՉԻ ՆՇՎՈՒՄ

2086

Շատերի համար միգուցե մայիս 1-ը հերթական սովորական օր է, սակայն այն Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է: Այս տոնը նշվում է աշխարհի 142 երկրում: Առաջին անգամ տոնը նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում և մի շարք այլ երկրներում: 1886թ. ամերիկացի և կանադացի աշխատավորները ցույց են կազմակերպել` աշխատանքայի գրաֆիկը 8 ժամյա դարձնելու պահանջով: Չիկագոյում ցույցը ցրելու հետևանքով մահացել էր 8 ոստիկան և 4 ցուցարար, տասնյակ մարդիկ տուժել էին:1889թ. Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսը ի հիշատակ Չիկագոյի դեպքերի` որոշում ընդունեց մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին: Մի շարք երկրներում, այդ թվում` ԱՄՆ-ում, Ճապոնիայում Աշխատանքի օրը այլ օր է նշվում:

Մայիսի 1-ը որպես Աշխատանքի օր նշվում է նաև Հայաստանում: Այն, համաձայն ՀՀ պետական տոնացույցի, ոչ աշխատանքայի օր է: Խորհրդային Միության ստեղծումից հետո մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն: Այն ուղեկցվում էր մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Իրականում ԽՍՀՄ-ում այս տոնը ոչ մի կապ չուներ խորհրդային իշխանության հետ: Ռուսաստանում այն առաջին անգամ նշվել էր դեռ ցարի օրոք` 1891 թ-ին, Սանկտ-Պետերբուրգում:

Խորհրդային աշխատավորների համար նախկինում պարտադրված էր խորհրդային ղեկավարության հասցեին հյուսված ներբողներ, ոգեշունչ ճառեր, «ուռա»-ներ, ու «կեցցե»-ներ ասելը շքերթի ժամանակ:

Մարդկանց մեծ մասը այդ օրը լիարժեք ուրախանում էին, մոռանում իրենց աշխատանքի մասին: Աշխատավորները դուրս էին գալիս փողոց դրոշներով, ծաղիկներով, միմյանց սիրալիր ժպտում էին, ողջունում,շնորհավորում միմյանց իրենց տոնի կապակցությամբ:

ՀՀ-ում մայիսի 1-ը տոնացույցում վերականգնվեց 2001թ-ին, երբ Հայաստանում ՀՀ նախագահի առաջարկությամբ «Տոների ու հիշատակի օրերի մասին» օրենքում այդ օրն ամրագրվեց որպես «Աշխատանքի օր» և հայտարարվեց ոչ աշխատանքային:

Խորհրդային Միության փլուզումից հետո աշխատավորների օրը Հայաստանում այլևս առաջվա նման չի նշվում: Պատճառ են հանդիսանում ոչ միայն այն հանգամանքը, որ Հայաստանի անկախացումից հետո փակվեցին գրեթե բոլոր   գործարաններն ու աշխատավորները դարձան գործազուրկ, այլև մայիսի 1-ը մերժվեց անկախացած երկրի նոր ղեկավարների ու ազատ քաղաքացիների կողմից` որպես խորհրդային անցյալի հետ ասոցացվող ավանդույթ:

Այսօր երևանցիները` մասնակցելով տոնին նվիրված միջոցառումներին, փաստում են, որ աշխատավորների իրավունքները Հայաստանում պաշտպանված չեն: Իսկ պաշտոնական տվյալներով աշխատանք չունի 84302 մարդ: Սակայն այդ թիվը մի քանի անգամ ավելի մեծ է

1991թ.-ից ի վեր Հայաստանում մայիսի 1-ին հիմնականում միայն Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է տոնակատարություն, փոքրիկ երթ կազմակերպում Միասնիկյանի արձանի մոտ ծաղկեպսակ դնելով:

Հայ աշխատավորները դեռ շարունակում են նշել այս տոնը,սակայն նախկին ոգևորությունն ու տոնախմբությունը այլևս չկա: Որքան գնում է, աշխատավորները այնքան անտարբեր են դառնում իրենց նվիրված տոնին: Այն իր իմաստը ավելի է կորցնում հատկապես, երբ համընկնում է կիրակի օրվա հետ, և ընկալվում որպես հերթական հանգստային Առաջվա հետ համեմատ` այս օրը չկան այլևս խրախուսական պաստառներ, մարդկանց անհոգ ու ոչ հոգսաշատ ժպիտներ: Տոնի նախկին շունչն ու ոգևորությունը այլևս անցյալում է :

 

Կարինե Սարգսյան

4-րդ կուրս

Կիսվել