Մոմավառություն՝ հերոս Վաչիկ Սարգսյանի հիշատակին

Մոմավառություն՝ հերոս Վաչիկ Սարգսյանի հիշատակին

370

Հոկտեմբերի 8-ին Արարատի մարզի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, դպրոցի սան՝ Վաչիկ Սարգսյանի մահվան տարելիցի։

Հերոսի դասընկերները մոմավառություն էին կազմակերպել դպրոցում, որին ներկա էին Վաչեի ընտանիքի անդամները, ընկերներն ու համագյուղացիները։

Միջոցառումը սկսեցին մեկ րոպե լռությամբ և Տերունական աղոթքով։

Դասընկերները նաև երգ կատարեցին հերոսի պատվին, որից հետո դպրոցի տնօրեն Ա. Հարությունյանն իր խոսքն ասաց ներկաներին.

«Նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել հերոսի դասընկերներին՝  նրա հիշատակը վառ պահելու  ու նման միջոցառում կազմակերպելու համար։ Նման միջոցառումները, որոնք կազմակերպվում են՝ ի հիշատակ մեր հերոսների՝ իրենց սխրանքի դիմաց փոքրագույնն է, որ կարող ենք ու պարտավոր ենք անել»։

Հերոսի դասընկերուհի Էլմիրա Խաչատրյանը նույնպես խոսեց.

«Այս կորուստը մեզ համար անսահման է, վիշտը՝ անչափելի։ Արդեն մեկ տարի է, ինչ մեր ընկերը մեզ հետ չէ։ Հայրենասիրությունը Վաչեի համար լոկ գաղափար չէր։ Վաչեի անունը միշտ կմնա մեր սրտում՝ որպես իսկական հայի ու հայրենանվեր մարտիկի»։

Մոմավառությունից հետո ներկաները քայլերթ կազմակերպեցին դեպի Բաղրամյան համայնքի զոհված հերոսների հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհելու՝ ի հիշատակ անմահացած հայորդիների։

Պիտի նշեիր, թե քանի հերոսի է նվիրված այդ հուշահամալիրը։ Նկարից տեսնում եմ, որ վեցն են։ Փոքր համայնքի համար դա մեծ թիվ է։

Ծովինար Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել