Կամավորություն. աշխատա՞նք, թե՞ զբաղմունք

Կամավորություն. աշխատա՞նք, թե՞ զբաղմունք

1357

Սիմֆոնիկ նվագախմբի «ԴասA» ծրագիրն առաջինը ներկայացվել է այն դպրոցում, որտեղ սովորում էր մեր հերոսուհին՝ Անահիտ Նահապետյաը: Այդ ժամանակ նա 11-րդ դասարան էր: 2018թ-ից մինչ օրս Անահիտը զբաղվում է կամավորությամբ: Journalist.am-ի հետ զրույցում  նա պատմում է կամավոր լինելու առավելությունների, դժվարությունների, ընձեռած հնարավորությունների  և մեծ թիմում աշխատելու հեռանկարների մասին:

-Ո՞վ է կամավորը և ի՞նչ է հարկավոր կամավոր դառնալու համար:

-Կամավորներն այն մարդիկ են, ովքեր իրենց սեփական կամքով սկսում են մասնակցել ինչ-որ աշխատանքների կամ ծրագրերի: Կամավոր դառնալու համար պետք է ցանկություն ու ազատ ժամանակ:

-Որո՞նք են կամավոր լինելու առավելություններն ու թերությունները:

-Երբ մասնակցում ես որևէ ծրագրի կամավորության շրջանակներում, մեծ շրջապատում ես հայտնվում, ձեռք ես բերում նոր ծանոթույուններ, ունենում ես ընկերներ: Ամենակարևոր առավելությունն, ըստ իս, փորձ ձեռք բերելն է, և այն, որ քո աշխատանքը գնահատվում է: Կամավորություն անելիս շփվում ես տարբեր մարդկանց հետ, և այդ ընթացքում կարող է քո նյարդային համակարգը խանգարվի, որովհետև մարդիկ կան, որ հեռու են կիրթ լինելուց: Եվ իմ կարծիքով սա ամեամեծ թերությունն է:

-Ըստ Ձեզ` ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա կամավորը:

-Կամավորություն անողը պետք է լինի պատասխանատու, պարտաճանաչ, նպատակասլաց: Եթե մարդը պատասխանատու չեղավ, նա երբեք չի կարող կամավորություն անել: Եթե դու քո սեփական ցանկությամբ եկել ես աշխատանք կատարելու, ուրեմն դու պետք է լինես պատասխանատու մարդ: Կամավորը պետք է լինի կրթված, բազմակողմանի զարգացած, հանգիստ և համբերատար:

-Ի՞նչ հնարավորություններ է տալիս Սիմֆոնիկ նվագախումբն իր կամավորներին:

-Սիմֆոնիկ նվագախումբը լայն հնարավորություններ է բացում իր կամավորների համար: Վարել  եմ  ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությանի հետ մամուլի ասուլիս, հարցազրույց եմ տվել տարբեր հեռուստաընկերությունների և այդ ամենի շնորհիվ՝ որոշել եմ ընդունվել  ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Այցելել ենք Երևանի բոլոր ավագ դպրոցները, և շփվել եմ տարբեր մարդկանց հետ: Աշխատանք կատարելուց բացի, շփում ես ունեում համաշխարհային երաժիշտների հետ և ներկա ես լինում նրանց համերգներին, որը հոգևոր սնունդ է ինձ համար: Իսկ կամավորության  վերջում տրամադրում են անգլերեն սերտիֆիկատ, որը հետագայում կօգնի աշխատանքի ընդունվելիս:

-Հայաստանում կամավորների վերաբերյալ վերաբերմունքը փոխվու՞մ է:

-Մեր գործառույթներից մեկը Սինֆոնիկ նվագախմբում համերգների ժամանակ կարգ ու կանոնի պահպանությունը վերահսկելն է, որը շատ դժվար է: Կան անկիրթ մարդիկ, որոնց մենք մոտենում ենք և քաղաքվարի խնդրում, որ լռեն, որովհետև խանգարում են նվագախմբին նվագել: Այդ մարդիկ պտտվում են և անկիրթ ձևով մեզ պատասխանում:

-Դժվարությունների հանդիպե՞լ եք:

-Կամավորությունից զատ, ես սովորում եմ համալսարանում, և դա արդեն դժվարեցնում է իմ գործը: Ժամանակը մեծ խնդիր է, կան  միջոցառումներ, որոնց ուզում եմ մասնակցել, բայց չեմ հասցնում:

-Կամավորությունը  հետագայում կարո՞ղ է դառնալ մշտական աշխատանք:

-Երբ դու կամավորություն ես անում, և անձնակազմը, ղեկավարները, կազմակերպիչները գնահատում են քո աշխատանքը, ամենայն հավանականությամբ, դու մի քանի տարի հետո այդ անձնակազմի անդամ կդառնաս: Ես շատ գիտեմ դեպքեր, երբ մարդիկ կամավորություն են արել և հետագայում այդ նույն կազմակերպությունում աշխատանքի են անցել:

Կամավորություն անելը հետագայում օգնում է հեշտությամբ բարձր վարձատրվող աշխատանք ունենալ:

Արև Սարգսյան

3-րդ կուրս

Կիսվել