Նորվեգական մամուռը՝ հայկական պատերին

Նորվեգական մամուռը՝ հայկական պատերին

782

Հայաստանում զբաղվում են մամուռից պատրաստված ինտերիերի դիզայնով, լանդշաֆտային դիզայնով, կանաչապատմամբ: Հիմնականում շեշտը դրված է մամուռների վրա, դրանցով ստանում են գրեթե ամեն ինչ`սկսած դեկորատիվ իրերից ու հուշանվերներից մինչև հսկայական պատերի վրա լանդշաֆտային դիզայն: Աշխատում են դեռևս 2018 թվականից, իսկ խանութ-ցուցասրահը բացել են 2020 թվականին: Այն մամուռը, որի հետ աշխատում են, բնականից ունի մաքուր սպիտակ գույն, մնացած գույները ստանում են արհեստական ճանապարհով: Մամուռների հետ նրբագեղ աշխատանքի մասին զրույցը ցուցասրահ-խանութի վաճառքի մենեջեր Աննա Ասատրյանի հետ է։

-Մամուռ աճեցնելը տեխնիկապես չափազանց բարդ պրոցես է: Դրանք աճում են շատ մաքուր կլիմայական պայմաններում և շատ դանդաղ: Հատկապես, մամուռի այն տեսակը, որի հետ հիմնականում աշխատում ենք, Հայաստանում չի աճում: Մենք այն ներկրում ենք Նորվեգիայից: Մամուռի այս տեսակը աճում է այնտեղի սոճուտներում, այնպես որ, աճեցնել այն այստեղ, կարելի է ասել, չի ստացվի:

-Մամուռի ընդամենը մե՞կ տեսակով եք աշխատում։

-Ոչ, բազմաթիվ տարբերակներ կան: Անգամ վերջերս Դիլիջանի անտառներից վերադառնալիս մեզ հետ որոշակի քանակի մամուռ ենք բերել, որը մշակելուց ու մաքրելուց հետո պատրաստվում ենք օգտագործել մեր աշխատանքներում: Թեև աշխատանքների գերակշռող մասը, այո, վերը նշածս մամուռով ենք անում։

-Մամուռը հատուկ խնամք պահանջո՞ւմ է։

-Մեր պատրաստած աշխատանքները հատուկ խնամք չեն պահանջում: Դրանք վերամշակվում են հատուկ լուծույթով, որը չի թողնում մամուռներին ոչ աճել, ոչ էլ չորանալ: Դրանք հարկավոր չէ ջրել կամ այլ կերպ խնամել: Մենք տրամադրում ենք տասը տարվա երաշխիք. մամուռներն անփոփոխ մնում են այդպես տասը տարի և ավել:

-Հայաստանյան շուկայում միա՞կն եք, թե՞ մրցակիցներ ունեք։

-Երբ նոր էինք սկսում մեր գործունեությունը, շուկայում միակն էինք: Այժմ, եթե չեմ սխալվում, ևս մեկ ընկերություն կա, որ զբաղվում է նմանատիպ գործունեությամբ:

Սակայն, ամենայն հարգանքով և վստահաբար ցանկանում եմ նշել, որ որակի և գաղափարի տեսանկյունից, այո, մենք հայաստանյան շուկայում միակն ենք: Պատճառները շատ են, դրանց մասին շատ չեմ ուզում խոսել։ Միայն կարող եմ ասել, որ մամուռները կայունացնելը, այսինքն, այնպես անելը, որպեսզի դրանք տարիների ընթացքում ո՛չ չորանան, ո՛չ էլ շարունակեն աճել, շատ դժվար է, և որակյալ արդյունք բոլորին չէ, որ հաջողվում է ստանալ։

Ի՞նչ նպատակ է հետապնդում Green Construcrion-ը։

Մենք մշտապես հետապնդում ենք օրիգինալություն ու փորձում այնպես անել, որ մարդկանց կյանքում կանաչը, բնականը ու էկոն հնարավորինս ավելի շատ լինի:

-Ինչո՞ւ եք հետապնդում օրիգինալությանը։

-Միտված ենք օրիգիմալությանը։

Մամուռները մեր կանաչ ըկերներն են՝ լինեն դրանք նորվեգական, թե՝ հայկական, նրանց հետ անմիջականությունն է կարևոր։

Նարե Ասատրյան

2-րդ կուրս

Կիսվել