Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԿԳՄՍ- ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր. «Հիմք ընդունելով Covid 19-համավարակի տարածմամբ ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակը և վերջին օրերի ընթացքում հիվանդության կտրուկ աճի միտումը համաճարակային իրավիճակը վերահսկելու ու հիվանդության տարածումը զսպելու նպատակով առաջարկվել է 2021 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը իրականացնել առցանց ուսուցմամբ»:
Հոկտեմբերի 26-ին Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Հովհանիսյանը, հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի հոկտեմբերի 25-ի գրության պահանջները, որոշում է ընդունել ս․թ․ նոյեմբերի 3-15–ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ ուսումնական գործընթացն իրականել առացանց ուսուցմամբ՝ բացառապես https://e-learning.ysu.am/ հարթակում: Ըստ նույն որոշման՝ միջանկյալ քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում և առկա ձևաչափով՝ պահպանելով անվտանգության սահմանված կանոնները: Սահմանված ժամանակահատվածում ԵՊՀ վարչական, ուսումնաօժանդակ և տեխնինկական համակարգերի աշխատանքը կազմակերպվելու են հերթապահության ռեժիմով:
Սոնա Քյարունց
4-րդ կուրս