ԿԻԼԻԿԻԱՆ ԱՐՎԵՍՏԸ ՝ ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ ԱՉՔԵՐՈՎ

ԿԻԼԻԿԻԱՆ ԱՐՎԵՍՏԸ ՝ ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ ԱՉՔԵՐՈՎ

2065

Մայիսի 15-ին,  Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ քանդակագործ Արմեն  Վարդապետյանի արծաթյա զարդերի և քանդակների  ցուցադրությունը։ Ցուցահադեսի խորագիրը «Կիլիկիա» անունն էր կրում, որը քանադակագործի խոսքերով պատահական ընտրված չէ։  Արվեստագետի խոսքով նրա ոգեշնչման աղբյուրը եղել է հենց Կիլիկիայի թագավորությունը, իսկ հիմնական մոտիվացիան, կազմակերպելու այս զարդերի ու քանդակների ցուցադրությունը՝ Կիլիկիան մանրանկրչությունը։

«Ճիշտ է իմ քանդակներն ու զարդերը այդքան էլ նման չեն Կիլիկիան թագավորության արվեստին, սակայն ես այն ներկայացրել եմ իմ պատկերացմամբ»:

Հեղինակը նշեց, որ զարդերը լրիվ ձեռքի աշխատանք են և դրանցից ոչ մեկը պատրաստված չէ հատուկ մեքենաների, համակարգչային գրաֆիկայի միջոցով։ Բոլոր աշխատանքները պատրաստված են արծաթից և բնական քարերից։ Արմեն Վարդապետյանը հավելեց, որ այս քանդակները նաև վաճառքի  նպատակով ցուցադրված են նկարիչների միությունում։

Այսպիսով, հեղինակը  չի սահամափակվելու միայն Նարեկացի արվեստի միությունում իր աշխատանքները ցուցադրելով։ Արմեն Վարդապետյանի նպատակը մեր հարուստ արվեստը ամբողջ աշխարհին ներկայացնելն է և նա պլանավորում է իր հավաքածուները ցուցադրել արտերկրում։

Ադրինե Նիդելյան

2-րդ կուրս

Կիսվել