«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ՊԵՏՔ Է ԾԱՌԱՅԻ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ». ԱՐԱՄ ԳԻՆՈՍՅԱՆ

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ՊԵՏՔ Է ԾԱՌԱՅԻ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ». ԱՐԱՄ ԳԻՆՈՍՅԱՆ

2542

Երգիչ Արամ Գինոսյանը ծառայում է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված  զորամասում, նաև մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին։  Նրա հետ զրուցեցինք ծառայության ընթացքի և մի շարք այլ հարցերի շուրջ։

Արամ, եթե հետ նայենք, երբ դու զորակոչվեցիր բանակ, քո կարիեռայի ծաղկման փուլում էիր։ Հե՞շտ էր շոուբիզնեսից միանգամից անցում կատարելը զինվորական ծառայությանը։

– Բնականաբար հեշտ չէր, և ոչ միայն երգարվեստից, այլև, նամանավանդ, ընտանիքց, ընկերներից, հարազատներից։ Բայց ես լավատես եմ, և, ինչպես ասում են, ցանկացած դժվարություն էլ հաղթահարելի է։

Ծառայության ընթացքում երբևէ առիթներ կամ հնարավորություններ լինու՞մ են երգելու։

-Վերջերս առաջարկներ եղան մասնակցելու միջբանակային մրցույթների, բայց դրանք դեռ չեն իրականացել,այնպես որ սպասում եմ։

Ըստ քեզ՝ կարելի՞ է երգով ծառայել քո երկրին, թե, այդուհանդերձ, զինվորական ծառայությունը առանձնահատուկ նշանակություն ունի։

-Այս առիթով ես կարծում եմ, որ ցանկացած հայ տղայի պարտականությունն է ծառայել իր երկրի բանակում՝ անկախ նրանից՝ նա երգիչ է, բժիշկ, թե բանասեր։ Իսկ ահա զինվորական ծառայությունից հետո կարող է իր մասնագիտությամբ շարունակել ծառայել իր երկին։

Իսկ դու ինչո՞վ ես պատրաստվում զբաղվել ծառայությունից հետո։

-Ինչպես բոլորը, անպես էլ ես` կցանկանամ զբաղվել իմ սիրած գործով։ Իմ դեպքում` դա երգն է։ Բայց, գիտեք, հիմա աշխատում եմ չմտածել այդ մասին, թող լինի այնպես, ինչպես Աստված կկամենա։

Դու նոր զորակոչվող տղաներին ի՞նչ խորհուրդ կտաս։

-Նոր զորակոչող տղաներին մի բան կարող եմ խորհուրդ տալ. ծառայեն այնպես,որ իրենց ծնողները անքուն գիշերներ անցկացնլու փոխարեն միայն հպարտանան իրենց տղաներով։

Արամ Գինոսյանը կզորացրվի ութ ամիս հետո։

 

Կորյուն Սիմոնյան

2-րդ կուրս

Կիսվել