Իմ զրուցակիցն է բլոգեր, լրագրող Օվսաննա Խաչատրյանը, ով հանրությանն ավելի ծանոթ է տիկտոկյան հարթակից։
-Ինչպե՞ս համատեղել այսքան շատ մասնագիտություններ:
-Համատեղելը բարդ է։ Բայց եթե բոլորը միաժամանակ շատ ես սիրում և ոչ մեկից հրաժարվել չես կարող, պետք է համատեղել, այլ տարբերակ չկա։ Բլոգինգը իմ ապրելաոճն է։ Ես դրան շատ ժամանակ չեմ տրամադրում։ Ես անում եմ իմ բոլոր գործերը և միևնույն ժամանակ զբաղվում բլոգինգով, ինչը շատ հաճելի է ինձ։ Եվ մարդիկ ինձ տեսնում են և մոտիվացվում են։
–Ունես գրեթե 4 մասնագիտություն, ո՞րն է քեզ ավելի հոգեհարազատ։
-Մարքեթինգը իմ արյան մեջ է։ 15 տարեկանում սկսեցի ուսումնասիրել մարքեթինգը և հասկացա, որ դա այն մասնագիտությունն է, որով ես ուզում եմ մինչև կյանքիս վերջ զբաղվել։ Կարելի է ասել հաճելին ու օգտակարը միասին համատեղում եմ։
-Կա այսպիսի կարծրատիպ, որ ոչ բոլորը կարող են դառնալ բլոգեր։ Արդյո՞ք դա այդպես է։
-Պետք է մի փոքր հաջողություն և տարբերվելու ունակություն։ Բոլոր բլոգերերներն ունեն իրենց ուրույն ոճն ու անհատականությունը։
Հիմնականում այն մարդկանց բախտն է բերում, ովքեր կարողանում են մի նոր բան մտցնել համացանց և իրենց շուրջ խոսակցություն ստեղծել, լսարան հավաքել։ Բայց դա էլ է հարաբերական։ Այն պահից, երբ դու քեզ կհամարես հաջողակ և կսկսես չաշխատել քեզ վրա, կգա արդեն վերջի սկիզբը։
-Որո՞նք են բլոգերի հատկանիշները:
-Ամենակարևորը՝ տարբերվող պետք է լինի։ Պետք է խոսի այն թեմաներից, որոնք իրեն հոգեհարազատ են։ Տեսախցիկը «ռենտգեն ապարատ» է, մարդը միանգամից տեսնում է՝ բլոգերը ինչն է կեղծ ասում, ինչը ոչ։ Անկեղծության դեպքում լսարանը սկսում է քեզ սիրել և վստահել։
-Ո՞րն է լավ SMM մասնագետ լինելու քո գատնիքը:
-Արդեն 5 տարի է՝ ինչ զբաղվում եմ SMM (Social Media Marketing)-ով։ 40-ից ավել կազմակերպությունների սոցիալական մարքեթինգով եմ զբաղվել։ Այս պահին ևս ունեմ 4 ընկերություն, որոնց առաջխաղացմամբ եմ զբաղվում։ Շատ պարտավորեցնող մասնագիտություն է, որովհետև մասնագետը պարտավոր է կազմակերպության բրենդը ճանաչելի դարձնել սոցիալական ցանցերում, վստահություն ներշնչել հաճախորդներին, ինչպես նաև ունենալ վաճառքներ այդ ամենից։
–Կարելի է ասել՝ TIK TOK հավելվածում առաջիններից ես:
-Այս հավելվածում գրանցվել եմ պատահական։ Առաջիններից եմ որպես lifestyle կոնտենտ մատուցող բլոգեր: Այդպես մեծ լսարան սկսեցի հավաքել, մարդիկ սկսեցին ինձ սիրել, ճանաչել և հետևել։ Կարելի է ասել՝ այս ոլորտում էլ հաջողեցի։
–Պատրա՞ստ ես ընդունել քննդատություններ:
-Առաջին իսկ օրից ստացել եմ քննադատություններ։ Բայց ես ուշադրություն չեմ դարձրել, որովհետև եթե ուզում ես հասնել հաջողության, պետք է միշտ առաջ նայել և ուշադրություն չդարձնել այն մարդկանց, ովքեր քեզ վատաբանում են։ Իմ հետևորդների մեծ մասն ինձ սիրում է, իսկ մնացած քիչ տոկոսը թող վատաբանեն։
–Ապագայում հանդիպում երկրպագուների հետ նախատեսվու՞մ է:
-Մտածում եմ այդ հարցի շուրջ։ Եթե կազմակերպեմ, դա կլինի ինչ-որ գեղեցիկ վայրում՝ լավ երաժշտությամբ։ Բայց հետևորդներիս շատ եմ պատահական տեսնում փողոցում, այդպես շփվում ենք, մինչև կկազմակերպեմ հանդիպում։
–Քեզ հաջողակ մարդ համարու՞մ ես:
-Հաջողակ մարդ ինձ համարում եմ, սակայն իմ կարծիքով՝ այն, ինչը ինձ տրվել է, չի տրվել միայն հաջողության շնորհիվ, այլ շատ մեծ աշխատասիրության։ Հաջողակ կարող ես լինել, բայց շատ ավելի կարևոր է այն պատվով տանելը։
Մարիաննա Մխիթարյան
4-րդ կուրս