ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

2472

Հայաստաստանի խաղողագործությունը մեծ վերելք է ապրում հատկապես Արարատյան դաշտավայրում: Ամեն տարի հավաքվում է մոտ 15000 տոննա  խաղող: Իսկ այս տարի գյուղացիները շվարած են, ձմեռային սաստիկ ցրտից խաղողի այգիները զգալի չափով վնասվել են: Խաղողի վազն իր ժառանգականությամբ ջերմասեր բույս է: Ձմռան ցրտերի ազդեցությունը վազերի տարբեր օրգանների վրա կախված է դրանց աստիճանից, տևողությունից, սորտերի կենսաբանական առանձնահատկություններից, մշակության պայմաններից, ձմռանը նախապատրաստվելու բնույթից:

Հայտնի է, որ եթե -14° ցրտերը տևեն 20 օր, ապա ձմեռող աչքերի զգալի մասը կցրտահարվի: Եթե 15°-18° -ից ցածր ջերմաստիճանը տևի 3-4 օր, ապա կցրտահարվեն աչքերի կենտրոնական, ամենաբերքունակ բողբոջների 40-60%: Մի քանի օր պահպանվող -20°-22° ջերմաստիճանի պայմաններում կարող են ցրտահարվել նաև վազերի թևերը, իսկ մեկ օր տևող -26° ցրտերի պայմաններում ցրտահարվում են վազի վերգետնյա օրգանները:

Արարատի մարզի Նոյակերտ գյուղոււմ գյուղացիները  մեծ վնասներ են կրել եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով:

Գյուղի բնակիչ Խաչիկ Գչիգորյանն ասաց.-«Խաղողի այգիներում խաղող չկա: Ամբողջը ցրտահարվել են, իսկ մենք ոչինչ չենք կարող անել»:

Գյուղապետ Հակոբ Հակոբյանը նշեց. «Խաղողի այգիները լրիվ ցրտահարվել են: Որոշ մասերում մինչը 70%  ցրտահարություն է եղել, կան տեղեր, որտեղ անգամ 90%-ի հասել: Դիմել ենք մարզպետարան, հանձնաժողով կստեղծվի, վնասների չափը կհաշվարկվի, արձանագրություն կկազմվի»:

 

Արմենուհի Գևորգյան

5-րդ կուրս

Կիսվել