ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԸ»

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԸ»

1876

1990-ականների վերջին Ֆրանսիայում սկիզբ առավ «Թանգարանայի գիշեր» ակիցիան, որին ավելի ուշ միացան նաև Եվրոպայի այլ թանգարաններ: Ներկայումս նախաձեռնությանը մասնակցում է մի քանի տասնյակ երկիր, hովանավորությունը ստանձնում է Եվրախորհուրդը:

Հայաստանում «Թանգարանային գիշեր» ակցիան անցկացվում է 2005 թվականից: Այս տարի այն անցկացվեց մայիսի 20-ին, կարգախոսն էր` «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում»։ «Թանգարանային գիշեր» ակցիայի մասնակիցների թիվը այս անգամ գերազանցում էր նախորդ տարիներին:  Ամենաշատը այցելությունները եղել են Հայաստանի ազգային պատկերասրահում:

Ակցիայի մասին իր կարծիքը հայտնեց ւուսանող Արման Եսայանը. «Արդեն երկրորդ տարին է, ինչ մասնակցում եմ «թանգարանային գիշեր» ակցիային: Պարտադիր այցելության վայրն է ինձ համար ազգային պատկերասրահը, քանի որ այն ամեն տարի թարմացվում է: Այս տարին առանձնահատուկ էր նրանով, որ բաց էր նաև Հայաստանի պատմության թանգարանը: Առհասարակ, կարծում եմ, որ նմանատիպ միջոցառումները կարող են մշակույթի նկատմամբ հետաքրքրություն առաջացնել այն մարդկանց մոտ, ովքեր կիլոմետրերով դրանից հեռու են»:

Պատկերասրահի որոշ սրահների մուտքի մոտ, այնքան մարդ էր հավաքվել, որ նրանց խումբ առ խումբ էին թողնում ներս: Կային նաև շատ օտարերկրացի այցելուներ, և նրանցից ոմանք իրենց կարծիքն հայտնեցին միջոցառման մասին։  Ճապոնացի լրագրող Ակեմի Համասակին ոգևորված էր իր այցով: «Շատ ուրախ եմ, որ գնտնվում եմ Հայաստանում այն ժամանակ, երբ այս միջոցառումն է կայանում, ինձ համար հետաքրքիր էր ծանոթանալ հայոց պատմությանը և ստանալ ինձ համար անհրաժեշտ տեղեկատվություն, անչափ տպավորված եմ այցելությունիցս»:

 

Աստղիկ Այվազյան

5-րդ կուրս

Կիսվել