«Լեռներում ազատությունն այլ անուն ունի»․ արշավական Նինա Խանջյան

«Լեռներում ազատությունն այլ անուն ունի»․ արշավական Նինա Խանջյան

1043

Նինա Խանջյանն առաջին հայացքից փխրուն աղջնակ է, սակայն նրա սերը լեռների հանդեպ ապացույցն է հակառակի։ Նա սովորում է Վ․ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի 4-րդ կուսում, բայց զբաղվում է նաև լեռնագնացությամբ։ Նինան պատմում է, որ դեռևս մանկուց է ծնվել իր սերը լեռների հանդեպ, երբ պատուհանից բացվող լեռների ու լեռնաշղթաների հանդեպ հետքրքրությունն օր օրի մեծանում էր։ Փոքրերն էլ հարցասեր և հետաքրքրասեր են, Նինան էլ անվերջ ինքնիրեն հարցնում էր՝ արդյոք լեռներն ունեն անուններ, մարդիկ բարձրացել են այնտեղ, թե ոչ, և նման անդադար, հանգիստ չտվող հարցերի շարք։

Արդեն հասուն տաիրքում Նինան սկսեց զբաղվել արշավներով և լեռնագնացությամբ։ Մեկնարկը տրվեց 2019 թվականին։ Նա իր առաջին քայլարշավը սկսեց պրոֆեսիոնալ լեռնային ակումբի հետ՝ ունենալով հիշարժան և տպավորիչ օր, որն էլ ստիպեց Նինային զգալ արշավական լինելու հաճույքը և սիրահարվել արշավային մշակույթին։

«Շատերին է հետաքրքրում, թե ինչու եմ զբաղվում արշավներով և լեռնագնացությամբ, պատասխանն հետևյալն է․ ուզում եմ բացահայտել հայրենիքս, լինել այն վայրերում, որոնք չբացահայտված են, նայել բարձունքից երևացող տեսարաններին, անծայրածիր լեռնաշղթաներին։ Լեռներում դու ուրիշ ես՝ ավելի հանգիստ, հոգիդ խաղաղ է, ազատությունն էլ այստեղ այլ անուն ունի, անգամ քամին է սարերում ուրիշ։ Դեպի գագաթ տանող ճանապարհը բարդ ու դժվար է․ հաճախ ուզում ես կանգնեցնել ու հետ գնալ, սակայն գագաթին հասնելու մեծ ցանկությունը ցրում է այդ նեգատիվ մտքերը և,ամեն քայլը դնելով, մտքում ասում ես՝ ես կարող եմ, քիչ է մնացել, իսկ երբ հասնում ես գագաթ, մոռանում ես ճանապարհին ունեցած դժվարությունները։ Փոքրիկ հպարտության զգացում ես ունենում, ավելի ուժեղ ես քեզ զգում, և մնում է միմիայն հիանալ գագաթից բացվող տեսարաններով։ Արդեն կախվածություն են ինձ համար դարձել լեռները, որտեղ ինձ զգում ինչպես «ձուկը ջրում»»․ ամփոփեց Նինան։

Երբ Նինային հարցնում ես՝ իսկ որտե՞ղ է քո սիրտը, նրա պատասխանը միանշանակ է և հաստատուն՝ իմ սիրտը լեռներում է։

Մերի Ալոյան

4-րդ կուրս

Կիսվել