«Chanel-ը եւ Dior-ը այս տարի առաջարկում են ավելի շատ կիրառել Smokeye -ի...

«Chanel-ը եւ Dior-ը այս տարի առաջարկում են ավելի շատ կիրառել Smokeye -ի նուրբ տարբերակները»․ դիմահարդար Մարինա Ղալեչյան

1248

Journalist.am-ի շրջանակներում զրուցել ենք դիմահարդար Մարինա Ղալեչյանի հետ, ով խոսեց դիմահարդարման այս տարվա թրենդներից, դիմահարդարի աշխատանքից և  կազմակերպվող դասընթացների կաևորությունից։

Մարինա, որո՞նք են 2022 թվականի դիմահարդարման թրենդները:

-Այս տարի՝ 2022-ին, թրենդային է համարվում բալագույնից մինչև շագանակագույնի բացից մուգ երանգները, ինչպես նաև թաց գլոս շուրթերին։ Աչքերին ոճային է համարվում սև աղեղների բոլոր ձևերը, ինչպես նաև նեոնային ձևերը։ DG և Versacen խորհուրդ են տալիս օգտագործել վառ երանգներ գծաներկերի համար, իսկ դեմքին թաց տոն՝ նուրբ վարդագույնի երանգներով։ Իսկ Chanel-ը եւ Dior-ը այս տարի առաջարկում են ավելի շատ կիրառել Smokeye -ի նուրբ տարբերակները։

-Դիմահարդարման ո՞ր տեսակը խորհուրդ չեք տա:      

-Բոլոր տեսակներն էլ մասնագետի համար ակտուալ են, բայց եթե խոսենք ժամանակին համընթաց լինելու մասին, ապա ծանր, հաստ տոն, շատ ծանր դիմահարդարում աչքերին, ինչպես նաև ամբողջական խիտ թարթիչներ , և իհարկե, շուրթի մատիտը շրթներիկից կտրուկ տարբերվող երանգներ։

 -Կառանձնացնե՞ք դիմահարդարման թրենդ, որն անփոփոխ է եւ մնայուն յուրաքանչյուր տարվա համար։

-Smokeye-ը, ինչպես ասում են՝ ծխեցված աչքերը, որը միշտ դասական է, ինչպես նաև սև աղեղները և կարմիր շրթներկը։

-Կնշեք մեկ կոսմետիկ միջոց, որի վրա կինը/աղջիկը չպիտի խնայողություններ անի:

-Ինձ համար դա դեկորատիվ կոսմետիկան չէ, այլ խնամքը, քանի որ խնամված մաշկը կարիք չունի անգամ դիմահարդարման։

Հաճախորդի անխնամ մաշկը ի՞նչ բարդությունների առաջ է կանգնեցնում դիմահարդարին:

-Կարծում եմ՝ դիմահարդարի համար այդքան էլ բարդություն չէ, ավելի շատ հաճախորդն է հիասթափվում , երբ նկարի մեջ տեսնում է մի դիմահարդարում, որը իր դեմքին այդպես չի ստացվում, քանի որ անխնամ մաշկը, որքան էլ ես երկար եմ մշակում, խոնավացնում, միևնույն է, իմ կատարած 15 րոպեն չի փոխի իր տարիների չարածը։ Այսպիսով՝ խնդրանք-խորհուրդ բոլոր աղջիկներին․ ամենօրյա խնամքը պարտադիր ներառել Ձեր առօրյայում։

-Շպարը ինքնավստահության միջո՞ց է, թե՞ պարզապես գեղեցկանալու:

-Ձեր հարցը փոխկապակցված է, քանի որ մեծ մասամբ գեղեցիկ կինն է ինքնավստահ հանրության առաջ, ուրեմն մեր աշխատանքը էլ ավելի է գեղեցկացնում և դարձնում ինքնավստահ մեր սիրելի աղջիկներին։

-Մարինա, Դուք մեծ ուշադրություն եք դարձնում եւ շատ եք կարեւորում դասընթացների անցկացումը, որոնք հաճախ եք իրականացնում, կնշե՞ք՝ ինչով են կաեւոր այդ դասընթացները ապագա դիմահարդարների համար:

– Ես աշակերտներիս պատմում եմ հին դարերից մինչև մեր օրեր ոճաբանություն: Այսինքն՝ նպատակս է կրթել ոլորտի համար զարգացած, բանիմաց ապագա մասնագետների, ովքեր կիմանան դարաշրջանների ոճերը, պատմական զարգացման մասին, երբ ու ով է ստղծել կոսմետիկան կամ պարֆյումը։ Կարևորում եմ նաև այլ մասնագետների մոտ անցկացվող դասընթացները․ մարդիկ պիտի հասկանան, որ ոլորտը առողջ պիտի լինի։

-Ինքնուս ճանապարհով հնարավոր է՞ դառնալ պրոֆեսիոնալ դիմահարդար:

-Անհնարին ոչինչ չկա, ուղղակի պետք է քառակի անգամ շատ ջանք ու եռանդ թափել, և չխնայել կոսմետիկ միջոցներ։ Սա այն մասնագիտությունն է, որ միշտ պետք է լինել ժամանակին և թրենդներին համահունչ, չվախենալ ու չհիասթափվել , ու վստահ եմ, որ շատ աշխատանքի արդյունքում կլինեք պրոֆեսիոնալ, այստեղ կարևորը ճաշակը և վառ մտքերն են։

Մերի Ալոյան

4-րդ կուրս

Կիսվել