ՄԱՆՎԵԼԸ ԵԿԱՎ, ՈՐ ԱՊՐԵՑՆԻ

ՄԱՆՎԵԼԸ ԵԿԱՎ, ՈՐ ԱՊՐԵՑՆԻ

800
Նկարում՝  Մանվելն իր ընտանիքի հետ

Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Սամվել Մանասյանի եղբայրը, և ծնողները նորածնին Մանվել անունն են տվել։ Երեխան իր ծնունդով ապրելու նոր հույս է բերել ծնողներին, իմաստավորել նրանց կյանքը։ «Ճիշտ է, Սամվելի տեղը ոչ ոք չի լրացնի, բայց Մանվելը օգնում  ու ստիպում է ապրել»։ Այս մասին պատմեց Սամվելի և Մանվելի մայրը:

Սամվելը սովորել է Զարդարվեստի պետական ուսումնարանում, մեծ երազանքներ է ունեցել, որոշել է բանակում ծառայելուց հետո հողատարածք  գնել, որ իր տունը կառուցի։

Սամվելը՝ ընտանիքի հետ իր 17 ամյակին

Բանակ  զորակոչվել է 2019 թվականի հուլիսին, ծառայել է Մատաղիսում, պաշտպանել Թալիշի դիրքերը։ Պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 4-ին, նահանջի հրամանն են ստացել ու տեղափոխվել Մարտակերտ, որտեղ էլ հոկտեմբերի 17-ին Սամվելն ընկել է հերոսաբար:

Նկարում՝ Սամվելն ու փոքրիկ Մանվելն են

Սամվելի ու  նրա նման քաջ տղաների երազանքներն ու նպատակները պետք է ի կատար ածվեն Մանվելի ու մյուս փոքրիկների միջոցով, որոնք ծնվել են ու դեռ պետք է ծնվեն՝ ապացուցելու, որ հայ մայրերը անկոտրում են։

Սիրվարդ Կարապետյան

3-րդ կուրս

Կիսվել