Օգնություն արցախցիներին

Օգնություն արցախցիներին

780

Արտաշատի «Առյուծներ» բարեգործական կազմակերպությունը դեռևս շարունակում է օգնություն ցուցաբերել Արցախից եկած և Արտաշատ քաղաքում բնակություն հաստատած ընտանիքներին։

Պատերազմից սկսած կազմակերպությունը սննդի, հագուստի և առաջին անհրաժեշտության իրերի տեսքով օգնություն էր ցուցաբերում հարյուրավոր ընտանիքների։

Կազմակերպության ղեկավարներից Մկրտիչ Սարգսյանը խոսեց իրականացվող նախաձեռնությունների մասին․ «Մարդկանց օգնելը մեր աշխատանքի մի մասն է դարձել, մանավանդ այն մարդկանց, ովքեր տուն են կորցրել։ Շարունակելու ենք օգնել, որովհետև իրենք մեր մի մասն են»։

Իսկ մյուս ղեկավարը՝ Տաթև Ասատրյանը ավելացրեց, որ արցախցի երեխաների համար կազմակերպված բարեգործական միջոցառումները շարունակական բնույթ են կրելու։

Վերջին անգամ օգնություն տրամադրվել է այն ընտանիքներին, որտեղ երեխաներ են բնակվում, օգնությունը մանկական հագուստի ձևով է եղել։

Ընտանիքներից մեկի տնային տնտեսուհի Արմինեն, ով երկու երեխաների մայր է, նշում է, որ իրենք շատ ունեին այդ օգնության կարիքը։

Օգնություն նորից տրամադրվելու է մի քանի շաբաթից։

Միլենա Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել