Արտահայտվելու ազատությո՞ւն, թե՞ պատասխանատվություն

Արտահայտվելու ազատությո՞ւն, թե՞ պատասխանատվություն

654

Դեկտեմբերի 13-ին «զրպարտության» հիմքով տեղի ունեցավ դատական առաջին լսումը՝ «Հրապարակ-ն ընդդեմ Media.am-ի»: Այս գործը նախադեպային է իր բնույթով, առաջին անգամ է, քանի որ  Հայաստանում փաստերի ստուգման մեխանիզմ է կիրառվում facebook-ի ներգրավմամբ: Հրապարակը համարում է, որ իրեն զրպարտում են, երբ բնորոշում են կեղծ տեղեկություն տարածող:

Փաստերի ստուգման հարթակ «Media.am»-ը, օգտագործելով փաստերի ստուգման մեխանիզմները, facebook սոցիալական հարթակին ծանուցել է, որ «Հրապարակ»-ը (hraparak.am) և մի քանի այլ լրատվամիջոցներ կեղծ տեղեկություններ են տարածում: Այս փաստի հիման վրա facebook-ը նվազեցրել է տվյալ լրատվամիջոցի տեսանելիությունը Ֆեյսբուքյան հարթակում, իսկ նույն գործողությունների շարունակման դեպքում կարող են նույնիսկ փակել տվյալ լրատվամիջոցի Ֆեյսբուքյան էջը: Դրանից հետո Հրապարակի դիտելիությունն իջել է, էջ այցելություններն նվազել: «Հրապարակ»-ը զրպարտության մեղադրանքով դատի է տվել «Media.am»-ին:

«Հրապարակ»-ը կարծում է, որ տվյալ քայլով «Media.am»-ը սահմանափակում է լրատվամիջոցի խոսքի ազատության իրավունքը:

«Media.am»-ի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանը, չցանկանալով մեկնաբանել «Հրապարակի» մեղադրանքը, հավաստիացնում է, որ  շահելու են դատը:

«Հրապարակ օրաթերթ»-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպությունից պահանջել էր զրպարտություն համարվող տեղեկությունը հրապարակային հերքել, թերթը նաև ոչ նյութական վնասի փոխհատուցման վճար էր պահանջել, որը դատարանն ի սկզբանե մերժել էր:  

Փաստեր ստուգող լրագրող Անի Ավետիսյանը՝ միմյանց դեմ հայցեր ներկայացնելուն վերապահումով՝ դա «հարաբերություններ պարզելու» վերջին օղակն է:

«Կեղծ լուրերի հերքում պահանջելուն դատական ճանապարհով հասնելը ընդունված պրակտիկա է, բայց, եթե չեմ սխալվում, այս պրոցեսը Հայաստանում առաջինն է, իսկ արդյունավետության կամ նպատակահարմարության մասին մեկնաբանություն հիմա չեմ ուզի տալ»,- նշում է Անին և հավելում, որ սոցիալական ցանցերը «վերահսկող» այսպիսի նախաձեռնությունները, այդուհանդերձ կարևոր են:

Ֆեյսբուքի հայկական տիրույթում մեծ քանակի կեղծ լուրեր ու դավադրության տեսություններ են տարածվում, այդ թվում՝ լրատվամիջոցների էջերով որոնք հասնում են հազարավոր մարդկանց:

«Մյուս կողմից՝ հերքումը, ցանկացած պարագայում, ավելի քիչ է տարածվում, քան կեղծ տեղեկությունը, ու հնարավորությունը՝ որևէ բովանդակության վրա կեղծ լուրի պիտակը դնելու, մեծացնում է տեսանելիությունը ու կարող է նաև օգնել, որ այլ նմանատիպ տեղեկությունների հանդիպելիս մարդիկ ավելի կասկածամիտ լինեն»,- եզրափակում է Անին:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ հաճախ շատ փաստեր նույնիսկ հնարավոր չէ ստուգել, ինչ-որ տեղից է հոսքը, չես կարող ո՛չ զանգել, ո՛չ հարցնել:

«Առաջին գործիքը նա է, որ իսկապես ընտրես այն լրատվամիջոցները, որոնց վստահում ես և իրենցով միջոցով ստուգես: Ի վերջո, լրագրողների գործը հենց փաստերի ստուգումն է, մի բան, որը դու չես կարող անել, իրենք պետք է անեն: Բայց էստեղ էլ կեղծողներն անում են հակառակը, վերցնում են լավ լրատվամիջոցներ և իրենց կլոններն են անում: Այսօր փաստերի ստուգումը դարձել է շատ լուրջ մասնագիտություն»,- ասում է փորձագետը:

Մինչ այս նմանօրինակ դեպք եղել է հարևան Վրաստանում, սա միջազգային փորձն է՝ դատել են Ֆաքթ-չեք Ջի-ին, երբ կրկին ներգրավվել է գործում facebook-ը, դատը չէին շահել մեդիան հաղթել էր: Վրաստանում կա երկու կազմակերպություն՝ Factchck.ge և Mythdetector.ge, որոնք արդեն տևական ժամանակ է այդ ծրագրի անդամներ են:

Media.am-ի փաստեր ստուգման ծրագրին մասնակցող լրագրող Կարինե Ղազարյանը պատմում է, որ Media.am-ը ամռանը երկու ամիս մասնակցել է Ֆեյսբուքի երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագրին: 

2021-ի հունիսի 1-ից Հայաստանում գործում է Ֆեյսբուքի երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագիրը, որն օգնում է հակազդել Ֆեյսբուքում և Ինստագրամում տարածվող ապատեղեկատվությանը։

Ֆեյսբուքի երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագիրը սկսել է գործել 2016-ին։ Ծրագրի նպատակն է հակազդել վիրուսային (լայնորեն տարածվող կամ լայնորեն տարածվելու հավանականություն ունեցող)  ապատեղեկատվությանը՝ ստուգելիորեն սխալ պնդումներին։ Հատկապես այն դեպքերում, երբ ապատեղեկատվությունը կարող է մոլորեցնել կամ վնասել։ 

Այժմ Ֆեյսբուքն աշխատում է աշխարհի տարբեր երկրների ավելի քան 80 փաստեր ստուգող կազմակերպությունների հետ, 60 լեզուներով։ Ծրագրի կարևոր առանձնահատկություններից է այն, որ դրա շրջանակներում չի ստուգվում քաղաքական գործիչների խոսքը՝ անկախ այն բանից, թե ինչ դիրքերում են նրանք՝  իշխանության մաս են, թե ընդդիմության։ 

Կարինե Ղազարյանը, որն այս ծրագիրն անդամակցում է Հայաստանից, նշում է, որ այն առաջին հերթին ուղղված է լսարանին: Այն նպատակ ունի ձևավորել ինֆորմացիայի սպառման մշակույթ, երբ առավել խիստ կպահպահնվեն  լրատվական հիգիենայի կանոնները։ Լսարանի շահերից ելնելով էլ՝ Ֆեյսբուքը առաջարկում է իր ստուգման մեխանիզմներն ու պիտակները։

«Փաստերի ստուգման ծրագրի շրջանակներում Ֆեյսբուքը համագործակցում է այն կազմակերպությունների հետ, որոնք հանդիսանում են Փաստեր ստուգողների միջազգային ցանցի (IFCN) անդամ։ Հայաստանում այդ ցանցի անդամ կազմակերպություններ առայժմ չկան (բայց կան փաստերի ստուգմամաբ զբաղվող մի քանի լրատվամիջոցներ՝ Media.am, Fip.am, Infocheck.am)»։ 

Ֆեյսբուքը առաջնահերթ է համարում փաստերի ստուգման ծրագրի իրականացումը այնտեղ, ուր առաջիկայում ընտրություններ են նախատեսված, և ապատեղեկատվությունը կարող է իրական ռիսկեր պարունակել։ Այդ պատճառով էլ 2021-ի ամռանը կարևորվեց փաստերի ստուգման ծրագրի մեկնարկը Հայաստանում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։

Ինչպե՞ս է աշխատում այս ծրագիրը Հայաստանում

Հայաստանում Ֆեյսբուքի բովանդակությունը ստուգելու համար IFCN-ի անդամ հանդիսացող վրացական «Փաստ-մետր» (FactCheck Georgia) կայքը  համագործակցում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի media.am կայքի փաստեր ստուգող թիմի հետ։ 

Սա «Փաստ-մետրի» ու Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համատեղ ծրագիր է, որը մեկնարկել է հունիսի 1-ին, նախընտրական և հետընտրական շրջանում Ֆեյսբուքում և Ինստագրամում տարածվող ապատեղեկատվությունը ստուգելու նպատակով։ 

Ֆեյսբուքի ռազմավարական գործընկերության զարգացման մենեջեր Սոֆի Այերսն ասել է, որ Հայաստանում տեղական գործընկեր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությունն ու նրանց կարևորագույն աշխատանքը կօգնի իրենց կրճատել հայալեզու ապատեղեկատվության տարածումը Ֆեյսբուքում:

Ըստ Ֆեյսբուքի՝ ստուգման ենթակա են ֆեյսբուքյան և ինստագրամյան գրառումները, ներառյալ գովազդը, հոդվածները, նկարները, տեսանյութերը և տեքստային գրառումները։  Ստուգման ենթակա ցանկացած հրապարակում ընտրվում է խմբագրական քննարկումների արդյունքում և հաստատվում IFCN անդամ «Փաստ-մետրի»  կողմից։ 

Հրապարակումների ընտրության հիմքում ստուգելիությունն է։ Այսինքն՝ եթե հրապարակումը հնարավոր չէ ստուգել փաստերի ստուգման մեթոդներով, դրան չեն անդրադառնում, նույնիսկ եթե կա ողջամիտ կասկած, որ այն կարող է պարունակել ապատեղեկատվություն։ Օրինակ՝ ԱԺ արտահերթ ընտրությունների օրերին մամուլում պարբերաբար հայտնվում էր տեղեկություն այն մասին, որ այս կամ այն քաղաքական ուժն ընտրակաշառք է բաժանում։ Սակայն այս տեղեկությունը ստուգելու համար պահանջվում է իրավապահ մարմինների հետաքննություն կամ լրագրողական հետաքննություն, որը լրագրության այլ ժանր է և տարբերվում է փաստերի ստուգումից։ 

Ի՞նչ է վճիռը

Հնարավոր ապատեղեկատվություն պարունակող նյութ հայտնաբերելուց հետո Ֆեյսբուքի սահմանված չափանիշների հիման վրա դրան շնորհվվում է վճիռ։

Ֆեյսբուքը ունի վեց վճիռ։ 

Դատական գործը դեռ ընթացքի մեջ է: Կախված այս դատական գործի վճռից պարզ կլինի, թե  դատական նախադեպը կեղծ տեղեկատվության առումով ինչպես կզարգանա Հայաստանում:

Սվետլանա Դավթյան

4-րդ կուրս

Կիսվել