Ծխելու օրենքը տնտեսական ճգնաժա՞մ, թե՞ հանրային շահ

Ծխելու օրենքը տնտեսական ճգնաժա՞մ, թե՞ հանրային շահ

770

«Ես ինքս էլ ծխում եմ և կես ժամից ավելի չեմ կարողանում չծխել: Ճիշտ է, վատ սովորություն է, բայց դե: Անգամ հանրային սննդի կետից հեռավորություն պահպանելով՝ ծխելը չի օգնի, որպեսզի ես այցելեմ սրճարան»,-նշում է 21-ամյա Նարեկ Ղազարյանն ու հավելում. «Թող մնան ծխողների համար հատկացված հատուկ ծխարանները, որպեսզի մարդիկ կարողանան այնտեղ ծխել»։

Մարտի 15-ից ուժի մեջ է մտել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ը) ենթակետով նախատեսված դրույթը:

Օրենքով սահմանված սահմանափակման արգելքը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում.

պաշտոնատար անձի նկատմամբ՝ 150 000 – 200 000 ՀՀ դրամ,

ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50 000 ՀՀ դրամ:

Տնտեսվարող Հովհաննես Եղիազարյանի համար ծխախոտի արգելքը փակ տարածքներում կիրառելի և ընդունելի է, սակայն բաց տարածքներում օրենքի կիրառումը անիմաստ է համարում. «Կողմ եմ օրենքի կիրառմանը. այն շահեկան է և´ մեզ համար, և´մեր երեխաների: Բայց այս օրենիքի կիրառում ՀՀ-ում չի գործելու, քանի որ քաղաքացու համար այն չի ընկալվում»:

Տնտեսվարողը նաև բերեց օրինակ. «Օրենքի կիրառումից առաջ էլ շատ հաճախ էր լինում, որ հարսանեկան արարողության նախապատրաստական աշխատանքների ժամանակ իրենք են նշում, որ չեն ուզում ծխեն սրահում: Թամադան հայտարարում է, որ սրահում չծխեն, այդ հայատարարելուց 2,5 ժամ հետո բոլորը սրահում ծխում են, դե արդեն հարբած են ու դառնում են ամենակարողը, իրենց բան չես կարող ասել: Բայց հարբած մարդուն ի՞նչ ասես, դժվար է արգելքի կիրառումը այդ իրավիճակում»:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը պնդում է, որ այս օրենքի կամ այս նորմի հաստատումը կարող է սրել իրավիճակը .«Հաշվի առնելով այն, որ 2022 թվականը բավական դժվար է լինելու Հայաստանի տնտեսվարողների համար, արդեն իսկ վերանայվում են տնտեսական աճի կանխատեսումները, որովհետև հնարավոր է անկում ունենանք: Բնականաբար, այդ անկումը ազդելու է սննդի օբյեկտների`ռեստորաների, բառերի վրա, և սա լրացուցիչ ծախս է նրանց համար, լրացուցիչ կարգավորում է, որպեսզի այս ծախսը, կարգավորումը մեծ ազդեցություն չունենա բիզնեսի վրա, պետությունը պետք է մշակի որոշակի աջակցման կամ բարելավման ծրագրեր: Այդ ծրագերը չկան, և նորմի ամբողջական բեռը ծախսային, կարգավորման մասով դրվում է բիզնեսի վրա»:

ՀՀ Առողջապահության նախարարությունից պարզեցինք` մինչ օրենքի ընդունումը որքա՞ն մարդ է մահացել ծխախոտի օգտագործման կամ դրանից առաջացած հետևանքների պատճառով. «Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի ներդրումային հետազոտութան` 2017թ Հայաստանում ծխախոտի օգտագործումը հանգեցրել է 5,500 մահերի, որոնց 52%ը տեղի է ունեցել մինչև 70 տարեկան անձանց շրջանում: Այս մահերը ենթադրում են կորսված 81,600 տարիների կյանք, որոնք հանդիսանում են արտադրողական տարիներ: Ծխախոտի վերաբերյալ վաղաժամ մահացության հետևանքով 2017թվականի տնտեսական վնասները գնահատվում են 155 միլիարդ դոլար»:

Տնտեսվարող Վահե Հովսեփյանը նշում է, որ փակ տարածքը դժվար է մաքրել ծխից. «Գույքը, վարագույրները շատ ավելի շուտ են կեղտոտվում, նույնանման կարող են լինել պատերը, կահույքը և մնացածը»:

Առողջապահական և գույքային վնասներից այն կողմ օրենքի կիրառումից մեկ օր անց նկատելի էին հաճախորդների այցելությունների թվի նվազում. «Դժվարությունը առանձնապես կապված է լինելու շարժի քչացման հետ: Մոտ 30% կրճատում կա: Բիզնեսի տեսանկյունից դա վնաս է, թե ոչ, մենք միշտ կողմ ենք եղել մեր հանրություն համար,եթե ինչ-որ բան արվում է, որ ապելակերպն ավելի առողջ լինի»,-նշում է տնտեսվարող Գեորգի Ասատուրովը և հավելում, որ օրենքի կիրառումը բացօթյա տարածքներում պետք  է վերանայվի:

Էկոնոմիկայի նախարարությունից փորձեցինք պարզել, թե ինչ խնդիրներ կարող են ծագել տնտեսվարողների համար հանրային սննդի կետերում ծխախոտի օգտագործման արգելեքի արդյունքում: Ի պատասխան դրան՝ էկոնոմիայի նախարարությունը նշեց, որ այդ հարցերի վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով առաջարկում է դիմել ՀՀ առողջապահության նախարարությանը:

Օրենքի գործածումից  հետո տնտեսվարողը կարող է կանգնել մի շարք խնդիրների առաջ: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը առանձնացնում է դրանից կարևորները. «Այս արգելքը հիմնականում լրացուցիչ ծախսեր կարող  է առաջացնել բիզնեսի համար, այսինքն՝ բիզնեսը դրսում որոշակի տարածք պետք է կահավորի ծխողների համար։

Երկրորդ խնդիրը այն է, որ ծխողները կարող են խուսափել հանրային սննդի օբյեկտներ այցելելուց: Հետագայում, եթե առողջապահության նախարարության  և կառավարության  կողմից պատշաճ վերահսկողություն չիրկանացվի, ապա ծխողները կսկսեն ծխել և շրջանառությունը կվերականգնվի»:

Օրենքի կիրառման դժվարություններից և վնասներից զատ՝ տնտեսվարող Հովհաննես Եղիազարյանը համոզված է՝ «Դեռ վաղուց պետք է ընդունեին այս օրենքը, թեկուզ օդի մաքրության համար: Օրինակ`երբ դու փորձում ես առիթի ժամանակ քիչ ծխել  ու քո կողքի նստած մարդիկ սկսում են պարբերաբար ծխել, քեզ մոտ առաջանում է ծխելու ցանկությունւ, հուսով եմ`օրենքի ընդունումը զերծ կպահի ծխելուց»:

Ստեֆանի Օհանջանյան, Արևիկ Սարգսյան

3-րդ կուրս

Կիսվել