Journalist.am-ը զրույց է ունեցել ԳրքաՇող օնլայն գրախանութի հիմանդիր, մի շարք ՀԿ-ների անդամ, «Միավորված Մեծամորի ակտիվ երիտասարդ» թիմի անդամ Շողեր Ղլիջյանի հետ:
-Մի փոքր կպատմես ի՞նչ գործունեությամբ եք զբաղվում և ինչքա՞ն ժամանակ է։
-Մենք՝ Մեծամոր համայնքի երիտասարդներս, զբաղվում ենք համայնքի երիտասարդների զբաղվածության մակարդակի բարձրացմամբ, փորձում ենք ինտեգրել երիտասարդներին համայնքային կյանք և նրանց տալ ոչ ֆորմալ կրթության հնարավորութհուն։ Գրոծունեություն որպես այդպիսին, երևի թե երկու ամիս է, ինչ սկսել ենք ծավալել, սակայն այն սկսելու գաղափարը շատ ավելի վաղուց ունեինք:
-Մոտ քանի՞ երիտասարդներ կան ձեր թիմում:
-Առայժմ թիմում մոտ 15 հոգի ենք, սակայն շուտով մեր շարքերը կհամալրեն նաև Մեծամոր համայնքի բոլոր բնակավայրերից երիտասարդներ:
-Մի փոքր պատմիր վերջին միջոցառումից, որը Մեծամոր քաղաքում իրականացավ։ Ո՞րն էր միջոցառման նպատակը և արդյո՞ք արդարացան թիմի սպասելիքները։
-Միջոցառումը կազմակերպելիս մեր թիմի գերագույն նպատակն էր Մեծամոր քաղաքի երիտասարդներին երիտասարդական միություն ունենալու գաղափարի շուրջ հավաքելը: Նշեմ՝ այն մեզ մոտ ստացվեց: Ինչպես նաև միջոցառման նպատակներից էր մարզի ներսում հզոր ցանց ստեղծելը, մարզի հզոր երիտասարդների միջև շփման եզրեր տալը։ Եվ այո, վստահաբար կարող եմ նշել` մեր սպասելիքներն իրականացան, քանի որ միջոցառումից հետո մեզ գրում են շատ երիտասարդներ՝ իրենց համայնքում երիտասարդական կենտրոններ հիմնելու գաղափարով։
-Միջոցառման խորագիրն էր «Զարկ տանք մարզին», ինչու՞ հենց նման խորագիր։
-Դե քանի որ մեր մարզը լինելով մայրաքաղաքին մոտ, ցավոք պետք է նշենք, որ մեզանից խլում է մեր երիտասարդներին։ Այս ամենին ականատես լինելով՝ մենք հասկացել ենք` Արմավիրի մարզն ունի զարկի կարիք, ունի երիտասարդների կենտրոն դառնալու կարիք, մենք առաջին քայլերն արեցինք և մի գաղափարի շուրջ համախմբեցինք մոտ 300 արմավիրցի երիտասարդների։ Մեր թիմը վստահ է` այս ամենը շարունակվելու է։
-Միջոցառումը միայն Մեծամորի երիտասարդներով եք կազմակերպե՞լ, թե՞ եղել են օգնության առաջարկներ։
-Գաղափարը մերն էր, սակայն կազմակերպչական հարցերով մեր կողքին են եղել ՄԵՄ-Արմավիրի երեխաները, ինչի համար շատ շնորհակալ ենք իրենց։ Նրանք շատ հարցերում մեր կողքին եղան և աջակցեցին մեր թիմին։
-Առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք։ Մոտակա ժամանակներում նո՞ր միջոցառումներ իրականացնելու եք։
-Առաջիկայում նախատեսվող մեր գլխավոր անելիքը համայնքի դպրոցներ գնալն ու երիտասարդներին ներգրավվելն է։ Իսկ նոր միջոցառումների անշուշտ պատրաստվում ենք, սակայն դրանց մասին չակերտներն ավելի ուշ կբացենք։ Մեր առաջին գլխավոր նպատակն է Մեծամորի համայնքապետարանին կցված երիտասարդական խորհուրդ դառնալը, ինչին ընդառաջ գնում ենք մանր քայլերով, սպասեք նորությունների։
-Առաջիկայում կազմակերպվող միջոցառումներին միայն ձեր թիմով եք աշխատու՞մ։
-Առայժմ ոչ։ Ինչպես նշեցի միջոցառումից հետո մեզ շատերն են դիմում ՝ կազմակերպելու, փորձով կիսվելու և օգնելու համար, հետևաբար մեր թիմից զատ ներառվում են տվյալ համայնքի երիտասարդները։
-Նպատակներն իրագործելու ճանապարհին ո՞րն է ձեր թիմի սկզբունքն ու կարգախոսը, որին անդավաճան եք մնում։
-«Աշխարհում հաղթում են թիմերը, իսկ մենք եկել ենք թիմեր ստեղծելու», սա է մեր թիմի կարգախոսը: Իսկ որպես սկզբունք ամբողջ թիմով մեր առաջ դրել ենք՝ հասնելու ենք նրան, որ Մեծամորը դառնա համայն հայության երիտասարդների մայրաքաղաքը:
Անուշ Սարգսյան
4-րդ կուրս