ԻՄ ՏԵՍԱԿԸ

ԻՄ ՏԵՍԱԿԸ

2027

Մայիսի 25-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ նկարչուհի Սոնա Գրիգորյանի՝ «Իմ տեսակը» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը:

Մարդը բնության զավակն է, մարդն ու բնությունը մշտապես կապված են իրար հետ անբաժանելի կապով։

«Ինձ համար հայրենիքը սկսվում է բնությունից։ Սեր դեպի բնությունն ու գեղեցիկը. ահա այն ամենը, ինչը ոգեշնչման աղբյուր է հանդիսացել», – նշում է Սոնան։

Ասեղնագործ աշխատանքներն էլ խոսում են ազգայինի նկատմամբ ունեցած սիրո մասին։

«Ասեղնագործում եմ հայկական այբաբուբեն, տարազային դետալներ, գնահատում եմ այն, ինչ հայկական է, ինչ մերն է»:

Ցուցահանդեսին ներկայացված էին մանրանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, ինչպես նաև հետաքրքիր և յուրօրինակ ասեղնագործ աշխատանքներ:

Մարիամ Ալոյան

5-րդ կուրս

 

Կիսվել