Ամենից հետաքրքիրը տարբեր մասնագիտությունների հատվող եզրերը գտնելն է

Ամենից հետաքրքիրը տարբեր մասնագիտությունների հատվող եզրերը գտնելն է

1043

Մասնագիտական  ընտրությունը  ուսանողների  համար  պատասխանատու  քայլ  է, որը մեծապես կորոշի նրանց հետագա կյանքը: Ապագա  բժիշկների համար դրա  գիտակցումը  չափազանց  կարևոր  է, ինչի  համար  անհրաժեշտ  է մասնագիտությանը զուգահեռ զարգացնել բժշկությանը  հարող  այլ բնագավառների  մասին  պատկերացումը:

ԵՊԲՀ Ընդհանուր  բժշկության ֆակուլտետի 4-րդ  կուրսի ուսանողուհի  Գերցինան,  իր  ընկերները և Կարիերայի  կենտրոնը  համատեղ նախագիծ են  մշակել, որում  մասնագետները փորձում են ապագա բժիշկներին գիտելիքներով զինել, որպեսզի իրենց մասնագիտական կյանքը դառնա ավելի դյուրին, ինչպես նաև բուն մասնագիտական առարկաներից զատ ուսանողները ինքնազարգացվածությամբ զբաղվեն:

-Երբ Կարիերայի կենտրոնից ստացանք առաջարկ, որպեսզի մշակենք նախագիծ, որն իր մեջ կներառի բարեվարքության կանոնները, հասկացա, որ միայն բարեվարքություն դասավանդելը չի հասցնի իր վերջնակետին  նախագիծը, դրա համար որոշեցի թիմ ձևավորել: Ես և ընկերներս՝ Լյովա Ծառուկյանը, Տիգրան Չուխաջյանը, երկար աշխատանքի արդյունքում ստացանք այս նորաթուխ նախագիծը: Եվ  ամենից հետաքրքիրն էր գտնել տարբեր մասնագիտությունների հատվող եզրեր:

 «Բժշկի  ուղին» նախագծի  շրջանակներում  ուսանողները հանդիպում են իրավաբանի, հոգեբանի, դերասանի, ոճաբանի, մարկեթոլոգի հետ  և փորձում իրենց նեղ մասնագիտական գաղտնիքներն իմանալ , կիրառելի դարձնել հենց բժշկագիտական ոլորտում: Դասավանդում են Մարթա  Սիմոնյանը,  Գայանե  Ղազարյանը, Տաթև  Ղազարյանը, Ալլա  Կարապետյանը, Ռոզա  Ամիրովան:

Բացելով փակագծերը ՝ Գերցինան  նշեց, որ  հոգեբանը սովորեցնում է, թե ինչպես կարող են իրենց դրսևորել տարբեր իրավիճակներում, ինչպես կարող են բուժառույին ախտորոշման մասին ասել, կամ ինչպես հաստատել  շփում բուժառույի հարազատների հետ:

Իրավաբանի հետ որպես ուսանող մեր պարտականություներն ու պարտավորություներն ենք ուսումնասիրում: Մարկեթոլոգի հետ խոսում ենք կայքերի մշակումից, ապահով համացանցից, խոսքի գովազդից և ուսանողի բրենդինգից: Ոճաբանը  ներկայացնում  է , թե ինչ արտահագուստով ներկայանանք աշխատանքի  և առօրյա կյանքում: Դերասանի վարպետության ժամին քննարկում  ենք բեմական խոսքը, արվեստին ենք ծանոթանում, և մի շարք վարժություներ են մեզ ներկայացվում, որպեսզի հղկված խոսք ունենանք,որ ելույթների ժամանակ կարողանանք ավելի լսելի դարձնել մեզ,-  նշեց Գերցինան::

Օրերից մեկն էլ տրամադրվում  է  հենց նախագծի համահեղինակներին։ Նրանք   խոսում են գործնական էթիկետի, սեղանի էթիկետի, CV  կազմելու  և գործտուին ներկայանալու մասին:

Նախագծին կարող են մասնակցել  ԲՈՒՀ-ի ուսանողները, ապագա բժիշկները, կլինիկական օրդինատորները, անգամ այն մարդիկ, ովքեր սովորում են մասնագիտական քոլեջում:

Խմբում 20 ուսանողի ենք ներգրավում, որպեսզի նյութը բոլորին հասանելի լինի, այդ  ամենն  անում ենք  թիմային  աշխատանքի  միջոցով, որի նպատակն է՝ իրար անծանոթ մարդիկ կարողանան նախագծեր ստեղծել  և իմանալ թիմային աշախատանի բոլոր հմտությունները:

Ապագայում  նպատակներ կան նախագիծը ներկայացնելու  ռուսաց լեզվով՝  համալսարանում սովորող ռուսալեզու ԱՊՀ խմբերի համար, որպեսզի նրանք  ստվերում չմնան, ակտիվ ուսանողական կյանք ունենան,-  հավելեց  Գերցինան:

Հայկանուշ Հովսեփյան

3-րդ կուրս

Կիսվել