Սեպտեմբերի 21-ին Գորիս քաղաքի Շ. Ազնավուրի անվան երաշժտական դպրոցի հերոսներին նվիրված փառքի սրահում տեղի ունեցավ «Ձեզ բացակա չենք դնի» խորագրով միջոցառումը՝ նվիրված 1991-1994 թթ. բացված փառքի սրահի 25 ամյակին: Սրահում տեղադրվեց քառասունչորսօրյա պատերազմում զոհված գորիսեցի տղաների հիշատակին նվիրված հուշատախտակ: Միջոցառմանը ներկա էին զոհված հերոսների հարազտները, Գորիսի փոխհամայնքպետը, մի շարք զինվորականներ, երկրապահներ և այլոք: Սկիզբը ազդարարվեց քահանայի օծման խոսքերով, ինչին հաջորդեցին տղաներին նվիրված բանաստեղծական տողեր, ինպես նաև տեղի ունեցավ մոմավառություն:
Միջոցառման ընթացքում Գորիսի ՀՀ ՊՆ ԶԶԾ Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման զինկոմիսարյատը մեդալներ շնորհեց քառասունչորսօրյա պատերազմի մասնակիցներին, և հետմահու արիության մեդալ տրվեց Գարիկ Գառնիկի Աղասյանին: Մեզ հետ զրույցում սրահի պատասխանատու և ղեկավար տիկին Դոնարան պատմեց սրահի և այս ամբողջ ընթացքում իր ապրումների մասին:
«Մայիսի 26-ին, քսանհինգ տարի անընդմեջ, նշվել և նշվում է զոհվածների հիշատիկի օրը և կազմակերպվում հուշ – ցերեկույթներ: Փառքի սրահի ցանկացած միջոցառման ժամանակ ասում եմ՝ թող մեր բոլոր սրահները լինեն աշխատանքային հերոսացմանը նվիրված, և երբեք չունենաք զոհեր, բայց հակառակ այս ամենի 2020 թվականին քառասունչորսօրյա պատերազմը համալրեց մեր սրահը մի շարք տղաների նկարներով: Հատկապես ծանր է այն փաստը, որ այս թվականին զոհված տղաների մեծ մասը մեր աշակերտներն են եղել, և իրենցից ամեն մեկի հետ մի հուշ կա և հիշողությունները մեզ հանգիստ չեն տալիս, իսկ հայացքները՝ աչքիս առջև»,- ասաց տիկին Դոնարան:
Այն հարցին, թե ինչպես են տեղեկություններ հավաքել զոհված զինծառայողների մասին, տիկին Դոնարան պատասխանեց. «Ես հանդիպում եմ նրանց հարազատների հետ, իրենց ընկերներից լսում պատմություններ: Հաճախում եմ դպրոցներ, հանդիպում նրանց դասավանդած ուսուցիչներին, մարտական ընկերներին և այսպես, նյութեր հավաքելով, կազմակերպում միջոցառումներ:
Միջոցառման ավարտին փոխհամայնքապետը կիսվեց իր տպավորություններով, ինչպես նաև պատվոգիր հանձնեց ղեկավար Դոնարա Գալստյանին:
Սոնա Քյարունց
4-րդ կուրս