«Այն, ինչ ասում եմ, հաստատ ստուգված է, անվիճելի, ու իրականություն է»

«Այն, ինչ ասում եմ, հաստատ ստուգված է, անվիճելի, ու իրականություն է»

589

Հարցազրույց  մեկնաբան Դավիթ Սարգսյանի հետ

Քանի՞ տարի է, ինչ հեռուստաեթերում եք։

-Արդեն 10 տարի է եթերում եմ:  Առաջին եթերս Սաֆարովի արտահանձնման օրն էր։  2012թ.–ի օգոտսոսի 31–ին։

 –Ի՞նչ երանգների հագուստ եք նախընտրում հեռուստաեթերի ժամանակ։

-Հագուստի մասին չեմ մտածում, երբեք չի հետաքրքրել։ Քանի որ տաղավարը հիմնականում ձևավորված է կապույտով, հաճախ կապույտ կամ սև եմ կրում անճաշակ չթվալու համար:

եստերից որո՞նք են Ձեզ մոտ հաճախ նկատվում։

-Ձախ ունքս բարձրացնում եմ արտառոց լուրեր կարդալու ժամանակ։ Հատուկ չեմ անում, տաղավարից դուրս էլ է նույն ռեակցիան։ Աջ ձեռքս հեռու եմ տանում վատ լուրերի ժամանակ։  Քանի որ լուրերը հիմնականում վատն են, արդեն առնվազն 2 տարի, աջ ձեռքս հոգնում է։

Ի՞նչն է ապահովում  մեկնաբանի խոսքի վստահությունը։

-Բոլոր տեքստերը, որ եթերում ասում եմ, մշակված տեղեկություննրի 1 տոկոսն են։ Այն, ինչ ասում եմ, հաստատ ստուգված է, անվիճելի, ու իրականություն է։ Եթե պարզապես կարդում ես որպես հաղորդավար, խոսքը վստահ լինել չի կարող։ Եթե թեման, որի մասին հաղորդում ես որպես հաղորդավար, տարիներ շարունակ հետազոտել ես որպես գոնե լրագրող, էլ չեմ ասում որպես մասնագիտություն, դեմքիցդ վստահությունը ակնհայտ երևում է։  

-Ինչպիսի՞ հաջողություններ եք գրանցել:

-Արժանացել եմ  տարբեր մրցանակների: Հաղթող եմ  ճանաչվել «Իսլամական աշխարհում հեղափոխական իրադարձությունների նախադրյալների և պատճառահետևանքային կապի վերլուծությունը» թեմայով ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կազմակերպած գիտական աշխատանքների մրցույթում` զբաղեցնելով 1-ին մրցանակային տեղը: ՄԱԿ-ի գործունեությունը լուսաբանելու համար անցկացված մրցույթում արժանացել եմ 1-ին մրցանակի`  որպես «Արմնյուզ» հեռուստաընկերության մեկնաբան:

Սոնա Քյարունց

4-րդ կուրս

Կիսվել