Երիտասարդները աստղերի արանքում

Երիտասարդները աստղերի արանքում

555

Ո՞վ է սիրում  նայել աստղազարդ երկնքին, սպասել ընկնող աստղին ու երազանք պահել, իհարկե, շատերս, բայց մեզնից քչերն են սիրում անմիջական կապի մեջ մտնել աստղերի ու տիեզերքի հետ, դառնալ մերօրյա Վիկտոր Համբարձումյան։

1946 թվականին աստղադիտարանը հիմնադրելիս Համբարձումյանին եթե ասեին, որ ընդամենը 60 տարի հետո երիտասարդներին հետաքրքրելու են տիկ-տոկի ու ինստագրամի աստղերն ու հայտնիները, այլ ոչ թե իրական, փայլող ու պայթող աստղերն ու մոլորակները, երևի թե չհավատար, կամ չցանկանար հավատալ։

Սակայն այսօր երիտասարդների փոքր զանգվածն է հետաքրքրված աստղագիտությամբ։ Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ 17-24 տարեկան հարցվողներից  շատերը երբեք աստղադիտարանում չեն եղել, կամ եղել են միայն դպրոցական էքսկուրսիաների ժամանակ։

Հարցվող 30-ից ընդամենը 2-ն էին, որ բացի Վիկտոր Համբարձումյանից, ճանաչում էին նաև այլ հայ աստղագետների։ Սա, թերևս, կրթական ծրագրի թերությունների հետևանքներից է։

Աստադիտարանի, առկա խնդիրների ու երիտասարդների գիտությանն ներգրավվածության շուրջ խոսելով Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ, հստակեցրինք մի քանի կետ․

1.Ատղադիտարանի գերնպատակն է նպաստել աստղաֆիզիկայի զարգացմանը։

2.Ամենամեծ խնդիրները կապված են ֆինասական ներդրումների և երիտասարդների ներգրավվածության հետ։

3.Բյուրականի աստղադիտարանը իրականանցում է մի շարք միջազգային համագործակցություններ ու նախագծեր։

4.Աստղադիտարանը հին ու ձանձրալի կառույց համարող կարծրատիպը ժամանակավրեպ և չգործող  է։

Գերնպատակի մասին խոսելով Արեգ Միքայելյանը նշեց․

«Աստղաֆիզիկան միջազգային գիտություն է, և պետք չէ առանձնացել հայկական աստղաֆիզիկան։ Բյուրականի աստղադիտարանը իր առաջ նպատակ է դրել մասնակիցը դառնալ համաշխարհային գիտության՝ աստղաֆիզիկայի զարգացմանը, ուսումնասիրության կենտրոնում դնելով անկայուն երևույթների հետազոտումը»։

Հաշվի առնելով երկրում առկա խնդիրները՝ կարելի էր ենթադրել, որ գիտության ոլորտի մեծագույն  բացերը պետք է կապված լինեն ֆինասավորման հետ, ինչի հիմքի վրա առաջանում են նաև խոչընդոտներ՝ կապված տեխնիկական հագեցվածության և երիտասարդների ներգավվածության հետ։

Դիտակը Վ․ Համբարձումյանի տանից

Երիտասարդներին հետաքրքրելու համար աստղադիտարանը կրթական-հասարակական բազում ծրագրերով է հանդես գալիս, որոնցից են մասսայական էքսկուրսիաները․ տարեկան 24 հազար այցելու է հյուընկալվում Բյուրականի աստղադիտարան, որոնց մեծ մասը դպրոցականներ են։ Սա թերևս ամենամեծ քայլերից է՝ հետաքրքրություն ստեղծելու գիտության՝ աստղագիտության նկատմամբ։

Բացի հյուրեր ընդունելուց, աստղադիտարանի անձնակազմը ևս այցելում է դպրոցներ, կազմակերպում ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր, ինչպես նաև գիտաճամբարներ, և ամենակարևորներից՝ կազմակերպում միջազգային ամառային դպրոցներ, որոնք Միջազգային աստղագիտական միության կողմից համավում են աշխարհում լավագույններից մեկը։

«Երիտասարդների գիտության բնագավառում ներգրավվածությանը ծանոթ լինելով՝ կարող եմ ասել, որ երիտասարդների հետ տարվող աշխատանքները բավարար չեն, իհարկե, այս պատկերը միայն աստղադիտարանի վարած գործունեության արդյունք չէ, այլ օբեկտիվ պատճառներ կան, նրանք գնում են այն ոլորտներ, որտեղ արդյունքի հասնելը միանգամից է ստացվում, իսկ գիտության ոլորտում  արդյունքի  հասնելը առավել երկարատև պրոցես է»,- փորձում է երիտասարդների պասիվությունը արդարացնել Արեգ Միքայելյանը։

Սակայն պետք է նշել․ որ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի Աստղադիտարանը իր յուրաքանչյուր ծրագրում, սկսած դրամաշնորհային ծրագրերից, մինչև գործուղումներ ու փոխանակման ծրագեր, պարտադիր է համարում երիտասարդների ներգրավվածությունը։

Նույնիսկ այլմոլորակայիններն են Բյուրական գալիս

Հարցման (մասնակցել է 30 հոգի) արդյունքում ակնհայտ է դառնում, որ երիտասարդները հետաքրքրված չեն գիտությամբ/ աստղագիտությամբ։ Պատճառները ունեն ինչպես սուբեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ բնույթ։ Երիտասարդների կարծիքով՝ սա այն ոլորտը չէ, որտեղ կարելի է հաջողության հասնել մեր երկրում։ Ոմանք որպես պատճառ նշում են դպրոցական դասապրոցեսում  աստղագիտության ոչ հաճելի, գրավիչ ներկայացնելը, ինչպես նաև առանձին առարկա ավագ դպրոցի կրթական ծրագրում ներգրավված չլինելը։ Հարցվողների ընդամնեը 16%-ը հարկ չի համարում Աստղագիտություն առանձին առարկայի առկայության կարևորությունը, մյուս 84%-ը ցանկանում է այն տեսնել ավագ դպրոցի ֆիզմաթ հոսքում դասավանդով առանձին առարկայի դերում՝ հույս հայտնելով, որ այդ քայլը կնպաստի ոլորտում երիտասրադների ներգրավվածությանը։

Վ․ Համբարձումյանի ննջարանը

Իսկ աստղադիտարանը իր հերթին փորձում է ժամանակին համընթաց քայլել՝ ստեղծել վիրտուալ աստղադիտարան, մասնակցել միջազգային նշանակության միջոցառումների, ինչպես նաև կոտրելով այն կարծրատիպը, որ աստղադիտարանը հին և ձանձրալի կառույց է։

«Վերջին տարիներին մարդիկ տեսել և հասկացել են, որ ներկայումս աստղադիտարանը առավել ակտիվ և հասարակությանը մատչելի գործունեություն է ծավալում, քան առաջներում»,- խոսելով կարծրատիպերի մասին՝ փաստեց տնօրենը։

Շնորհիվ միջազգային համագործակցությունների այժմ Բյուրականի աստղադիտարանը տարածաշրջանային գիտական կենտրոն է, ինչպես նաև իրենից ներկայացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեք, ինչը հազվադեպ հանդիպող երևույթ է, սովորաբար ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեք են հանդիսանում պատմամշակութային կոթողները, գիտության կողմից ներկայացված արժեքները այս ցանկում բավականին քիչ են։

Հայտնագործություների առումով էլ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը պակաս չէ միջազգային այլ կառույցներից, պարզապես համեմատականորեն  այսօր աստղադիտարանի դերը այնպիսինը չէ, ինչպես 50-60- ական թվականներին։

Երբ 1975 թվականին դրվեցին դիտակները, հատկապես 2,5 մետրանոց դիտակը, այն այդ ժամանակահատվածում աշխարհում 7-րդն էր իր չափերով, համեմատաբար քիչ երկրներում էր զարգանում աստղագիտությունը, և հետևաբար Հայաստանը առաջատարներից մեկն էր։ Հետագայում մասսայաբար զարգացավ գիտության այս ճյուղը, և այսօր Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը աշխարհում 45-րդն է։

Ներդրումների սակավության պատճառով աստղադիտարանը մնացել է տեխնիկական այն հնարավորություններով, ինչ խորհրդային տարիներին էր, և դա է հիմնական տարբերությունը մեր և այլ երկրների միջև։ Այլ երկրների հետ մրցակցելու համար պետք է ունենալ հստակ հատկացված բյուջե, կարելի է ևս մեկ անգամ հետևություն անել, որ այժմ մեր երկրում գիտության ֆինանսավորման խնդիրներ կան։

Բայց, չնայած առկա բոլոր խնդիրներին, այսօր աստղադիտարանը իր առանձնահատկություններով, օրիգինալ հայտնգործություններով և նախաձեռնություններով շատ ակտիվ է։ Գործում է աստղադիտարանի կայքը https://www.bao.am/index.php?lang=1 , ինչպես նաև առկա է ինստագրամյան էջ https://instagram.com/bao.am_official?igshid=YmMyMTA2M2Y= , աստղադիտարանը բաց է առաջարկությունների, համագործակցությունների համար։

Շողեր Սահակյան

2-րդ կուրս

Կիսվել