«Արմենպրեսը կառուցում է լրատվական կամուրջներ Հայաստանի և աշխարհի միջև»․ Նարինե Նազարյան

«Արմենպրեսը կառուցում է լրատվական կամուրջներ Հայաստանի և աշխարհի միջև»․ Նարինե Նազարյան

708

«Արմենպրեսը կառուցում է լրատվական կամուրջներ Հայաստանի և աշխարհի միջև»,- համոզված է «Արմենպրես» լրատվական գործակալության գործադիր տնօրեն Նարինե Նազարյանը։ Վերջինս այսօր հադիպում-զրույց ունեցավ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ՝ ներկայացնելով լրատվամիջոցի գործունեությունը, հիմնադրման պատմությունն ու   իրենց ընթերցողների համար  տեղեկատվական վստահելի  աղբյուր լինելը։

«Արմենպրես»-ի հրապարակված հոդվածները թարգմանվում են ևս 6 լեզվով, այդ թվում թուրքերեն և իսպաներեն։

«Արմենպրեսի նպատակն է Հայաստանի ձայնը լսելի դարձնել աշխարհում, և դառնալ կապող օղակ աշխարհ-Հայաստան տեղեկատվական հոսքերում։ Իսկ դա  հնարավոր է միայն բազմալեզու ու բազմաբովանդակ գործունեության միջոցով»,- ասաց Նարինե Նազարյանը։

Այնուհետև հյուրը անդրադարձավ ԶԼՄ-ի թեմատիկ բովանդակությանը՝ նշելով որ, իրենց լրատվամիջոցը ներկայացնող լրագրողները բացի քաղաքական թեմաներից, ակտիվորեն  անդրադառնում են նաև  սոցիալական, տնտեսական, մշակութային և այլ թեմաների, որոնց նկատմաբ մեծ հետաքրքրություն կա նաև սփյուռքում։  

«Արմենպրեսս-ի լուրերը «սպառող» առաջին երկիրը Հայստանն է, երկրորդը Ամերիկայի Միացյալ Նահագները, իսկ արդեն երրորդ տեղում է Ռուսաստանը»,-տեղեկացրեց նա։ 

Նարինե Նազարյանը պատմեց ուսանողներին, որ լրատվամիջոցը Հայաստանում միակն է, որն ունի ամենամեծ ֆոտոարխիվը։ Այնտեղ առկա են լուսնկարներ ընդհուպ 1918 թվականից  ցայսօր։

Հանդիպմանը ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Նարինե Նազարյանին հրավիրեց աշխատելու ֆակուլտետում՝ որպես «Ժուռնալիստի վարպետություն» առարկայի դասախոս, ինչին նա արձագանքեց այսպես․

-Ինձ համար առաջարկն անչափ պարտավորեցնող է։

Լյուսինէ Առաքելյան

3-րդ կուրս

Կիսվել