Շինարարական անցուդարձ Ապարանում

Շինարարական անցուդարձ Ապարանում

720

Ապարան քաղաքի Զարզանդ Դարյան շենքի բակում օգոստոս ամսից ընթանում են բարեկարգման աշխատանքներ: Շինարարությունն իրականացնում է Ապարանի համայանքապետարանը: Համայանքապետարանի Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բակերի բարեկարգումն ու կանաչապատումը հնգամյա զարգացման պլանի մի մասն է: Նա հավելեց.

«Դեռ 2017 թվականից էր որոշված համայնքի բակերն ու թաղամասերը դատարկել տաղավարներից, դրանց փոխարեն կառուցել խաղահրապարակներ և լուծել լուսավորության հարցերը»: Շինարարական աշխատանքերին մասնակցում են հենց շենքի բնակիչները: Բակի բնակիչներից Արամ պապը ասում է, որ ուրախությամբ է ընդունել առաջարկը` շինարարական աշխատանքով զբաղվելու. «Խաղահրապարակից օգտնողները իմ թոռնիկներն են լինելու հետևաբար մեծ սիրով եմ զբաղվում այս գործով,անգամ Ապարանի սառը եղանակն չի խանգարում աշխատանքներին:»,-ասաց Արամ պապը:

Զարզանդ Դարյան թաղամասը հինգերորդ բարեկարգվող բակն է համայնքապետարանի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում:

Անահիտ Ղազարյան

3-րդ կուրս

Կիսվել