Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) արտահերթ կոնգրեսը՝ առաջին անգամ Հայաստանում

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) արտահերթ կոնգրեսը՝ առաջին անգամ Հայաստանում

452

Սեպտեմբերի 25-ին՝ առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) արտահերթ կոնգրեսը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քննարկվեց IBA նախագահի ընտրության հարցը։ Քվեարկությանը մասնակցած 146 ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներից 106-ը դեմ էին նոր ընտրությունների անցկացմանը։ Քվեարկության արդյունքները վկայում էին, որ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի գործող նախագահ Ումար Կրեմլյովը ևս չորս տարի կնախագահի բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայում։ Հիշեցնենք, որ մայիսին Ստամբուլում կայացած կոնգրեսում Կրեմլյովն ընտրվել էր IBA-ի նախագահ, քանի որ միակ թեկնածուն էր։ Երկրորդ թեկնածուի մասնակցությունը կասեցվել էր քարոզարշավի կանոնները խախտելու պատճառով: Հետագայում Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը արդարացրել էր նրան։ Այս պատճառով IBA-ի տնօրենների խորհուրդը որոշել էր անցկացնել ևս մեկ արտահերթ համագումար՝ վերընտրությունների մասին որոշում կայացնելու համար։ Անդրադառնալով Հայաստանին՝ Ումար  Կրեմլյովը նշեց, որ ուրախ է Հայաստանի` բռնցքամարտի միջազգային կենտրոն դառնալու կապակցությամբ ու հավելեց. «Ինձ համար Երևանն իսկական պատմական քաղաք է: Այն այսուհետ կնշանավորվի նաև իմ` այստեղ IBA նախագահի պաշտոնում վերահաստատվելու առիթով»:

Ումար Կրեմլյովի խոսքով՝ ընտրության արդյունքներից չէր վախենում, քանի որ որտեղ սկսվում է սպորտը, այնտեղ ավարտվում է քաղաքականությունը: Եվ ըստ նրա՝ այդ փաստը ևս մեկ անգամ հաստատվեց Հայաստանում անցկացվող կոնգրեսում։


Մարիամ Ղազարյան

3-րդ կուրս

Կիսվել