Խաղողի մթերման խնդիր կա. արմավիրցի խաղողագործները պահանջում են հստակեցնել խաղողի գները

Խաղողի մթերման խնդիր կա. արմավիրցի խաղողագործները պահանջում են հստակեցնել խաղողի գները

345

Արմավիրի մարզի խաղողագործները խաղողի մթերման ու գնի հետ կապված խնդիրների առաջ են կանգնել։  Խաղողը այգիներում փչանում է, իսկ գործարանները հրաժարվում են մթերել կամ ցածր գին են առաջարկում՝ այն դեպքում, երբ խաղողի ինքնարժեքը, այգեգործների խոսքով, բարձրացել է։

«Էսօր ամենաբարեխիղճը կոնյակի գործարանն է, որը մթերում է 155 դրամով, էն էլ սահմանափակ քանակությամբ։ Ես անձամբ 20 տարի հանդիսացել եմ կոնյակի գործարանի մատակարարը,  գարնանից ինձ հետ այլևս չեն աշխատում, ասել են` տեղ չունենք»,– ասաց գյուղացին։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը բողոքի ակցիա իրականացնողների հետ հանդիպման ժամանակ նշեց` վաղը ապրանքի մթերման և գնի վերաբերյալ որոշում կընդունվի։ 

«Քննարկել ենք, որ նվազագույնը 120 դրամ լինի, սակայն Ծառուկյանը հայտարարել է, որ 100 դրամ է լինելու։ Այսօր վարչապետի հետ խոսակցություններ կլինեն, և կփորձենք այնպես անել, որ մեր պլանավորած 120 դրամը վաղվանից գործի»,– խոստացավ Քերոբյանը։

Նախարարը խոսքում նշեց, որ Գագիկ Ծառուկյանի հետ համաձայնության չգալու դեպքում այլ լուծում կմտածեն։

Նարե Պետրոսյան

2-րդ կուրս

Կիսվել