«Խոսող» գրքերը տեխնոլոգիաների ու գրականության հատման կետ

«Խոսող» գրքերը տեխնոլոգիաների ու գրականության հատման կետ

478

Տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանում անգամ գիրքը կարող ես ունենալ բջջայինիդ մեջ: Ունենալուց բացի, այսօր գրքերը ոչ միայն կարդում են, այլ նաև՝ լսում: Գրքերի աուդիո տարբերակները, կարելի է ասել, այսօր տեխնոլոգիաների և գրականության հատման կետերն են: Վերջին տարիներին աուդիոգրքերը նաև տարածվել են հայկական իրականության մեջ, և հայ գրականությունից մի շարք ստեղծագորոծություններ արդեն ունեն իրենց աուդիո տարբերակները: Նպատակն է խթանել երիտասարդության մեջ գրքերի ընթերցանության մակարդակը: Դրա շնորհիվ այժմ կան մի շարք հայալեզու սոցկայքեր, հավելվածներ, որոնք իրենց մեջ պարունակում են հարյուրավոր հայկական գրքերի, ինչպես նաև արտասահմանյան գործերի թարգմանված աուդիո տարբերակներ: «Խոսող գրքերի առավելություններից են՝ քիչ ծանրաբեռնվածությունը տեսողության վրա, զուգահեռ հնարավոր է զբաղվել մեկ այլ գործով, դանդաղ կարդացող կամ կարդալ չիմացող մարդկանց համար լավ տարբերակ է, բացի այդ լսողության միջոցով ինֆորմացիան ավելի հանգիստ է հասնում»,- նշում է իր կայքէջում «Գրանիշ»-ը՝ հայ ժամանակակից գրականության ամենամեծ առցանց հավաքածուն:

Արկածայինից մինչև ուտոպիական գրականության աուդիոտարբերակները նաև հնարավորություն են տալիս տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց մոտ լինել և ճանաչել գրականությունը: Վերջինս նաև հարմար է երեխաների համար: Ավելի փոքր տարիքային խմբի համար մշակված աուդիոգրքերից մեկի հեղինակը՝ գերմանաբնակ Պավել Կիրակոսյանը, նշում է. «Տեսնելով, թե ինչ պոպուլյարություն են վայելում նման տեսակի գրքերը Գերմանիայում, միտք ծնվեց, որ պետք է տեխնոլոգիան օգտագործել և ստեղծել նման արտադրանք Հայաստանում»: Երեխաների համար նախատեսված այս գրքերը ավելի բազմազան են, ունեն հատուկ աուդիոգրիչներ, որոնք, պահելով գրքի կոնկրետ հատվածում, կարող ես լսել նկարի, պատկերի կամ առարկայի մասին:

Գրքերի այս տարբերակը նաև կիրառելի է շատ ուրիշ ձևերով: Հայաստանից դուրս ապրող շատ ու շատ հայեր, ցավոք, այսօր չեն կարողանում կարդալ և գրել հայերեն: Այդիսկ պատճառով հայերեն աուդիոգրքերը բանավոր հայերենը պահպանելու լավագույն միջոցներից մեկն են արտերկրում ապրող մեր հայերնակիցների համար: «6 տարի կլինի, ինչ ապրում ենք Ավստրիայում, ու հայկական կրթությունից հետո, այստեղ միանգամաից ամեն ինչ անգլերեն էր, ու ստացվում էր, որ հայերեն խոսում էինք մենակ տանը: Մի բան պիտի անեի, որ շատ բաներ չմոռանայի: Դրա համար աուդիոգրքերը ամենալավ տարբեակն էին, սկսկեցի լսել հայերեն հա´մ արտասահմանյան, հա՛մ հայկական գրքեր»,- պատմում է Լաուրան:

«Խոսող» գրքերից այսօր օգտվում է նաև երիտասարդությունը. «Դժվար է ամեն օր դասի գնալուց կամ գալուց մարդաշատ տրանսպորտի մեջ կանգնած գիրք կարդալ, բայց ցանկություն կա, մանավանդ շատ դեպքերում էլ դասերի հետ են դրանք կապված: Դրա համար շատ հեշտ է ականջակալներով օրական գոնե 10-20 րոպե լսել: Ես այդ տարբերակը ավելի եմ նախընտրում, համ էլ տեսողությունս չեմ վնասում»,- ասաց տասնութամյա Ալինան, ով վերջին երկու տարում օգտվում է հիմնականում աուդիոգրքերից:

Սակայն ինչքան էլ այս տարբերակը շատերի համար լինի հարմար ու օգտակար, կան մարդիկ, ովքեր նախընտրում են գիրքը. «Փորձել եմ լսել աուդիոգրքեր, չեմ հավանել: Պիտի գիրքը ընթերցելիս զգաս, պահես ձեռքերիդ մեջ»,-ասում է Ամալյա Հովհաննիսյանը:

Պետք է նշել, ար աուդիոքգրքերի մշակույթը հին համարել չենք կարող, և դրանից օգտվողների թիվը տարեցտարի շատանում է. «Մենք մեր աշխատանքը սկսել ենք 2014 թվականից: Այն ժամանակ կայք մուտք էր գործում օրական 100 օգտատեր, իսկ հիմա մոտ 800»,-մեզ հետ զրույցում նշեց հայերեն ամենաշատ աուդիոգրքեր ունեցող կազմակերպության՝ «Գրքասեր»-ի տնօրեն Տիգրան Ազիզբեկյանը:

Ինչ վերաբերում է աուդիոգրքերի հավելվածներին, ապա դրանցից շատերը արդեն հասանելի են և՛ iOS, և՛ Android, և՛ Google Market համակարգերում: Դրանք անվճար են ներբեռնելու համար և հասանելի աշխարհի բոլոր ծայրերում: Իսկ ձայնագրությունների համար ընկերությունները աշխատում են ոչ միայն պրոֆեսիոնալ դերասանների, այլ նաև կամավոր հիմունքներով բոլոր ցանկացողների հետ:

Հավելենք նաև, որ մոտ 800 աուդիոգիրք ունեցող «Գրքասեր»-ի ամենավարկանիշային գրքերի շարքում վերջին շրջանում եղել են Անտուան Ֆրանսուա Պրևոյի «Մանոն Լեսկո», Շիրվանզադեի «Քաոս» և Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» ստեղծագործությունները. «Ստատիստիկա չկա՝ որոնք են ամենալսելի հեղինակները, բայց գրքերի տեսնակյունից միշտ վարկանիշով առաջատար են նոր ձայնագրված ու ներբեռնված գրքերը»,-նշեց Տիգրան Ազիզբեկյանը:

Անի Հակոբյան

3-րդ կուրս

Կիսվել