Էրիկը գեղանկարչության իր գույների մասին

Էրիկը գեղանկարչության իր գույների մասին

713

Գեղանկարիչ Էրիկը ծնվել  և  ապրում է Կապան քաղաքում։ Էրիկի աշխատանքների մեջ բնությունն անպակասս է, նկարում է այն, ինչ կա բնության մեջ՝ սեր, կարոտ, հայրենիք։ Նկարների մեջ բնությունը ներկայացնում է իր ողջ գույներով, գեղեցկությամբ ու իր դրական կողմերով։ Էրիկն իր նկարներով  բարություն է քարոզում, ու հենց այդ է պատճառը, որ դրանք  սիրվել են բոլորի կողմից.

Էրիկն  արդեն երկար տարիներ  է իր կյանքը կապել է գեղանկարչության հետ  ու  ամեն ինչ անում է, որ իր նկարների միջոցով իր կողմից դրված էներգիան փոխանցվի նաև մարդկանց։

Զրույց ունեցանք  գեղանկարչի հետ, ու նրա հետ միասին բացահայտեցինք նրա նկարների այդքան տարբերվող  լինելու գաղտնիքները:

-Էրիկ, ին՞չ եք նկարում հիմա:

-Ես նկարում եմ հայրենիք, հայրենիքի գույները, հայրենիքի մարդկանց ու հայրենիքի բոլոր դրական ավանդույթները:

 -Ո՞ր ոճով եք  ավելի շատ նախընտրում նկարել։

-Ես ընտրել եմ այն ոճը, որը էլի ծառայում է բարուն, գեղեցիկին, կարոտին, հայրենիքին: Որ նկարեմ ցանկացած բան, որ լավ տրամադրություն ապահովի ու  լավ մտքեր ներշնչի մարդկանց:

– Կա՞ն այնպիսի նկարիչներ, որոնց աշխատանքները Ձեզ ավելի հոգեհարազատ են, և որոնց  աշխատանքներից  ոգեշնչվում եք։

-Արվեստի մեջ պետք է լինես շատ համեստ: Պետք է կարողանաս մեծ վարպետներից դասեր քաղել, խրատնել լսել: Իհարկե  կան նկարիչներ, ում աշխատանքներից սկսնակ նկարիչը կամ երիտասարդ նկարիչը ոգեշնչվում է, հիանում է, օրինակ է վերցնում: Իմ սիրելի նկարիչներից կառանձնացնեմ Լևիտանին, Շիշկինին, Բաշինջաղյանին, Մարտիրոս Սարյանին, Կոջոյանին և Վան Գոգին:

-Շատ նկարիչներ ասում  են, որ նկարում են այն, ինչ նրանց աչքերի առջևում է, ոմանք նշում են, որ նաև տրամադրությունից է կախված նկարի բովանդակությունը։  Ձեր տրամադրությունը արտացոլվու՞մ է նկարների մեջ:

-Շատ կարևոր է, որ արվեստը բարին քարոզի, պետք է նկարել այնպիսի բան, որ արժեք թողնի: Նկարելիս միշտ պետք է մտածել նրա մասին, որ գունային լուծումներն ու նկարի իմաստը արտացոլեն միայն դրականը: Նկարները ունեն էներգիա և թանգարանում կախված ցանկացած նկար պետք է դրական էներգիայով լինեն պարուրված:

Կնշե՞ք Ձեր մեկ կամ երկու աշխատանք, որոնք ըստ Ձեզ ավելի  տարբերվող են։

-Ամենասիրելի աշխատանքս, որ ես տարբերում եմ, իմ մտահղացումն էր, իմ պատկերացումն էր ու  իմ կարոտը Արցախյան թեմայով,  երբ  տատը կանգնած է պատշգամբում, իսկ  դիմացը թափված խնձորենին, որը կարոտ ու սպասում է նշանակում:  Այս նկարը ես միշտ առանձնահատուկ առանձնացնում եմ, և այն հանրության շրջանում ևս ճանաչված է:

-Իսկ  ունե՞ք կյանքի կարգախոս, որով առաջ եք շարժվում։

-Կյանքի կարգախոսս է, որ պետք է շատ սիրել Աստծուն, հետևել աստվածային օրենքներին, շտկել մեր բացթողումները ու մեր բոլոր թերությունները և գնալ դեպի կատարելություն: Լինել շատ մարդասեր, շատ հայրենասեր և միշտ առաջ շարժվել:

-Եվ, որպես ավարտ, կխնդրեմ մի քանի խորհուրդ տաք մեր սերնդի երիտասարդ նկարիչներին։

-Գոյություն ունի Աստվածաշնչյան  շատ մեծ ոսկե կանոն, որտեղ ասվում է՝  աշխատասիրություն գումարած սեր անպայման արդյունք է տալիս: Խորհուրդ եմ տալիս շատ նկարել, շատ աշխատել, և հիշել, որ արվեստագետ լինելը մեծ պատիվ է, սերունդներ կրթող և դաստիարակող:

Անի Ստեփանյան

3-րդ կուրս

Կիսվել