Նոր հնարավորություններ կենսաբան ուսանողների համար

Նոր հնարավորություններ կենսաբան ուսանողների համար

375

«BioExpo» ցուցահանդեսի կազմակերպիչների խոսքով՝ կենսաբաններն աշխատում են  բնապահպանության, առողջապահության, քիմիական ու սննդային արտադրության ոլորտներում։ Աշխատավայրերից են, օրինակ՝ բժշկական հաստատությունների լաբորատորիաները, արգելավայրերը և շատ այլ հետազոտական կենտրոններ։

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ին տեղի ունեցած ցուցահանդեսում  ներկա և ապագա կենսաբանները ներկայացնում էին ոլորտում իրենց կատարած աշխատանքները։ Միջոցառմանն աջակցել էին Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնը և ֆակուլտետի ուսանողական խորհուրդը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել են ֆակուլտետի ընձեռած հնարավորությունները, իրականացրած հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև այն գործընկեր կազմակերպությունների ծավալած գործունեությունը, որտեղ հետագայում կարող են աշխատել ֆակուլտետի շրջանավարտները։ Նա գրել է, որ համալսարանում կազմակերպվող այս միջոցառումները նպատակ ունեն ոչ միայն բարձրացնելու ֆակուլտետների ներուժի և առկա պայմանների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, այլև ապահովելու բուհ-գործատու մշտական կապն ու նպաստելու դրա շարունակական զարգացմանը։

Բուհի ղեկավարը նշել է․ «Ուշագրավ է, որ այսօրվա միջոցառմանը մասնակցում էին տարբեր դպրոցների աշակերտներ, և ես հույս ունեմ, որ  տեղի ունեցած ցուցահանդեսը ոչ միայն կնպաստի կենսաբանության նկատմամբ նրանց հետաքրքրության բարձրացմանը, այլև կօգնի մասնագիտական կողմնորոշման հարցում»։

Ցուցահանդեսի կազմակերպիչները նշում էին, որ իրենց նպատակն է ներկայացնել  կենսաբան մասնագետների պահաջարկն աշխատաշուկայում և մարդկանց ծանոթացնել կենսաբանի մասնագիտությանը, քանի որ շատերն անգամ պատկերացում չունեն, թե որպես ինչ կարող է աշխատել կենսաբանն ուսումն ավարտելուց հետո։ Դրանից է բխում նաև ֆակուլտետի դիմորդների սակավությունը։ Ցուցահանդեսում ներկայացված էին թե՛ ֆակուլտետի ամբիոնների, թե՛ այլ կազմակերպությունների, գիտահետազոտական ինստիտուտների, լաբարատորիաների և գործարանների տարբեր տաղավարներ։

Ցուցահանդեսը նպաստում է ապագա դիմորդների մասնագիտական կողմնորոշման հստակեցմանը․ աշակերտները, տեսնելով տաղավարներում ներակայցվող աշխատատեղերն ու մասնագետների հետ դեմ առ դեմ քննարկելով իրենց հուզող հարցերը, ստանում են պատասխաններ և հստակ պատկերացնում մասնագիտությունն ու հետագա աշխատանքը։ Ցուցահանդեսի աշխատակազմի ղեկավարը կարևորեց այն, որ Էքսպոյի նպատակներից մեկը գիտության դերի բարձրացումն է հասարակության շրջանում։

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի լաբորատորիայի ներկայացուցչի խոսքով՝ լաբարատորիայում հիմանակնում զբաղվում են գենետիկական հիվանդությունների հետազոտմամբ։ Այս պահի դրությամբ ակտիվ հետազոտում են շիզոֆրենիան և պարբերական հիվանդությունը։ «BioExpo»-ում ներկայացնում են այն սարքավորումները, որոնցով կատարվում են հետազոտությունները։ Օրինակ՝ ՊՇՌ սարք և երրորդ սերնդի սեգմենավորման սարքը, որը Հայաստանում միակն է։ Նպատակն է ներկայացնել մասնագիտական ոլորտում աշխատող կենսաբանների դերի առկայությունն ու կարևորությունը։    

Մեզ հետ զրույցում ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի ներկայացուցիչը նշեց, որ իսնտիտուտն ապահովում է մագիստրոսական ծրագիր և հետբուհական կրթություն։ Նրա խոսքով՝ ինստիտուտն ունի գիտական ուղղվածության դրամաշնորհային մի շարք ծրագրեր, իսկ ամերիկյան ու եվրոպական վերջին խոշոր ծրագրերը ստեղծել են աշխատատեղերի մեծ քանակ։ Ինստիտուտի ներկայացուցիչը նշեց, որ իրենք ունեն ուսանողների և կամավորների կարիք։  Հավելեց նաև, որ ապագա կենսաբաններին, քիմիկոսներին և ֆիզիկոսներին կհետաքրքրի իրենց  մագիստրոսական ծրագրերը։ 

«Ագրոտեխ ՍՊԸ» ներկայացուցչից տեղեկացանք, որ ընկերությունը միշտ բաց է կենսաբանության ֆակուլտետի շրջանավարտների առաջ, և ունեն խորհրդատվական թիմ, որտեղ պահանջված են հենց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի  շրջանավարտները, քանի որ ԵՊՀ կեսանաբության ֆակուլտետի ուսանողների գիտելիքների մակարդակը խիստ տարբերվում է այլ բուհերի ուսանողների գիտելիքների մակարդակից։ Նրա խոսքով՝ աշխատանքն իրենց ընկերությունում մրցակցային է թե՛ աշխատավարձի և թե՛ ոլորտում առաջընթացի հնարավորության տեսակետից։ 

Ալբերտ Ավետիսյան

2-րդ կուրս

Կիսվել