ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի «գաղտնիքները»

544

Քսան հազարից ավելի երիտասարդների կրթող բուհին յուրաքանչյուր ուսանող վերաբերում է յուրովի։ Մայր բուհի իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Լիանա Սերոպյանը պատմում է իր ֆակուլտետի կարևորության, ֆակուլտետի մասին պտտվող կարծրատիպերի և սիրելի դասախոսների մասին։

-Ֆակուլտետ ընդունվելու որոշումը իմն է եղել։ Պետության և հասարակության կայացման մեջ, մեծամտություն չթվա, իրավաբանի դերը իսկապես շատ մեծ է։

-Իրավագիտության ֆակուլտետ ընդունվելիս ինչի՞ մասին պետք անպայման իմանալ։

-Պատասխանատվության մասին, այո, իմ պատկերացմամբ, եթե ընտրում ես  այս ճանապարհը, այն պիտի մշտական ուղեկիցդ լինի: Lավագույնը դառնալու մասին, մեր մասնագիտությունը միջակություն չի ընդունում։

-Ինչո՞վ է Ձեր ֆակուլտետը տարբերվում մնացած ֆակուլետետներից։

-Չեմ սովորել այլ ֆակուլտետներում, բայց մեր ֆակուլտետը մշտապես պահում է մի գաղափար․ բոլոր դեպքերում լինել առաջինը, ու ինչպես երևում է՝ հենց այդպես էլ կա։

-Ի՞նչ կարծրատիպեր կամ միֆեր կան կապված Ձեր ֆակուլտետի հետ։

-Կա տարածված կարծրատիպ, որ եթե դու իրավաբան ես, կամ սովորում ես համանուն ֆակուլտետում, ուրեմն անգիր պետք է իմանաս բոլոր օրենքները։ Անձամբ ինձ չեն ասել, բայց գիտեմ նաև, որ մտածում են՝ իբրև մեր ֆակուլտետի ուսանողները մեծամիտ են, գոռոզ։ Հնարավոր է՝ այդպես է թվում, բայց մասնագիտության ազդեցությունն է մեզ վրա։

-Ձեր ֆակուլտետի ամենահայտնի ուսանողը։

-Կարծում եմ մեր ֆակուլտետի ՈՒԽ պաշտոնաթող նախագահ Գոհար Ավագյանը, անգամ դեռ չընդունվածները նրան ճանաչում են։

-Բոլորի կողմից սիրված ու սիրելի դասախոսը։

-Մեր ֆակուլտետի ուսանողներից ցանկացած մեկին, որ այս հարցը տաք, միանգամից կլսեք պատասխան՝ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Բայց քանի որ ինձ եք հարցնում, ես կավելացնեմ նաև քաղաքացիական դատավարության ամբիոնից Վահագն Գրիգորյանին, Աշխեն Ղարսլյանին ու վստահաբար այս շարքը սպառիչ չի։

Որքանո՞վ կապ ունի ձեր մասնագիտությունը լրագրության հետ, կամ ինչպիսի՞ համագործակցության մեջ դրանք կարող են լինել։

-Կապը մեծ է. մեր հասարակության իրավագիտակցությունը կարող ենք բարձրացնել մեդիայի շնորհիվ։ Հասարակությանը իրենց իրավունքների մասին հաղորդ պահելու միջոց է մեդիան և կապող օղակ է մասնագետների և այդ մասնագտների կարիքը ունեցող անջանց միջև։ Բացի այդ, լրագրողները այժմ չորրորդ իշխանություն են, և նրանք նույնպես անմիջական կապի մեջ են իրավական ոլորտի հետ։ Այնպես որ, համագործակցությունը երկու կողմերի համար շատ կարևոր է։

-Ֆակուլետետի ամենասպասված իրադարձությունը։

-Ամեն քննաշրջանին հաջորդող ոչ քննական օրը (ժպտում է)։

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը այսպիսինն էր չորրորդ կուրսում սովորող Լիանայի համար, բայց մեզ սպասում է դեռևս 20 ֆակուլտետ։

Լյուսինէ Առաքելյան

3-րդ կուրս

Կիսվել