Ժուռնալիստիկայի ֆակուլտետը հյուրընկալել էր աշակերտներին՝ մեդիագրագիտության շաբաթի շրջանակներում

Ժուռնալիստիկայի ֆակուլտետը հյուրընկալել էր աշակերտներին՝ մեդիագրագիտության շաբաթի շրջանակներում

644

ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 5-9-ը հայտարարել էին  Մեդիագրագիտության կրթական շաբաթ Հայաստանի բոլոր դպրոցներում։

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը  մեդիագրագիտության շաբաթի շրջանակներում հյուրընկալեց Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական և Արամավիրի մարզի Բաղրամյանի միջնակարգ դպրոցների աշակերտներին։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի աշխատակազմը աշակերտների համար կազմակերպեց շրջայց ֆակուլտետի ինովացիոն կենտրոնում՝ ռադիոստուդիայում և հեռուսաստուդիայում։

Ֆակուլտետեի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը ողջունեց աշակերտներին՝ խոսելով մեդիագրագիտության կարևորության մասին:

Ֆակուլտետետի ՈՒԽ նախագահ Էլեն Թևոսյանը իր խոսքում նշեց. «Ժուռնալիստի մասնագիտությունը հնագույնն է աշխարհում, բայց այն մշտապես պահանջված է և երիտասարդ: Ես հուսով եմ, որ ձեզ մի օր կտեսնեմ մեր շարքերում, մանսնավորապես մեր ֆակուլտետում»:

Աշակերտներին ուղեկցում էին դպրոցների տնօրենները:

Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի տնօրենը ոգևորված էր նախաձեռնությամբ. «ԶԼՄ ներկայացուցիչները այցելեցին դպրոցներ և մենք  էլ այցելեցինք խմագրություններ։ Որոշեցինք հյուրընկալվել նաև ժուռնալիստիկայի ֆակուլտետում»:

Բաղրամյանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենը կարծում է, որ պատանիները, լինելով արագ մեդիասպառողներ,  հնարավորինս լավ պետք է տիրապետեն մեդագրագիության կանոններին՝ տարբերոլով փաստը կարծիքից. «Բոլորս պարտավոր ենք լինել մեդիագրագետ, քանի որ մեդիասպառող ենք: Բաղամյանի միջնակարգ դպրոցը սիրով միացավ այս նախաձեռնությանը, բայց, ըստ իս, այդ շաբաթը բավական չէր»:

Աշակերտների հետ մեդիագրագիտության թեմաներով բաց դաս անցկացրեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս և «Հետք» թերթի փոխխմբագիր Լիանա Սայադյանը, ով խոսեց մեզ շրջապատող մեդիան ճանաչելու, դրա դերն ու նշանակությունը հասկանալու, տեղեկատվության հսկայական ծավալի մեջ կողմնորոշվելու, վերլուծելու և ստուգելու, մեդիայի գործողություններին արձագանքելու հմտությունների մասին:

Աշակերտները նունպես կարևորեցին մկեդիագրագիտության դերը և նշեցին, որ պետք է տեղեկացված լինել սկսած դպրոցական նստարանից:

Արփի Ավետիսյան, Լյուսինէ Առաքելյան

3-րդ կուրս

Կիսվել