Գյումրիի մշտական «բնակիչները»

Գյումրիի մշտական «բնակիչները»

375

Գյումրի, 1989թ., պատերազմից մեկ տարի անց

Սպիտակի երկարաշարժից մեկ տարի անց քարե տներին և շենքերին փոխարինած տնակները խոսուն վկայություն էին այն բանի, որ ավերիչ երկրաշարժից հետո տասնյակ հազարավոր մարդիկ անտուն են մնացել, իսկ տնակները ժամանակվոր եկել են լուծելու իրենց կացության խնդիրները:
Ժամանակավոր…

?

Գյումրի 2022թ., երկրաշարժից 34 տարի անց

1989 թվականին տնակները խոսուն վկայությունն էին այն բանի, որ մարդիկ անտուն են մնացել, իսկ մեր օրերում այդ տնակները ինչի վկայությունն են…

       Այն, որ երկրաշարժից մեկ տարի անց տնկաների թիվը Գյումրիում ավելանում էր, ոչ թե քչանում, արտառոց չէ, սովորական է:

      Արտասովորն այն է, որ 34 տարի անց էլ այդ «ժամանակավոր տնկաները» դարձել են հիմնական կացության վայրեր և իրենց նեղ ու փոքր տարածքում տեղավորում են բազմազավակ ընտանիքների:

2019 թվականի հաշվառման արդյունքներում Գյումրիում 2900 տնակ կա:.

3 տարիների ընթացքում ապամոնտաժման արդյունքում տնկաների թիվը պակասել է 157-ով. հիմա 2743-ն է:
Կառավորությունը հոկտեմբերի 14-ին ընդունել է «Աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականության հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հինական շինություններից ազատելու կարգը հաստատելու մասին» որոշումը:

Վերջնաժամկետը 2027 թվականն է:

Սույն նախագծի և դրա շահառուների մասին զրուցեցինք Գյումրու համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանի հետ:

Լրագրող:– Նախագիծը ուղղված է տնակներում ապրող ընտանքիներին, սակայն ոչ բոլորին. կան մի քանի չափանիշներ, որոնց պետք է համապատասխանի տվյալ ընտանիքը, որո՞նք են դրանք:
Գրիգորյան:- Նախագիծը ուղղված է այն քաղաքացիներին, որոնք ապրում են տնակում և բնակարանային փոխհատուցում չեն ստացել: Կախված սոցիալական իրենց պայմաններից՝ պետությունը տալիս է բնակարանի գնման վկայական, կամ սոցիալական բնակարաններ: Նախագծից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք համարվում են բազմանդամ:
2010-2012 թվականներին, երբ քաղաքացին երկու տնակ է ունեցել, և ստացել են երեքսենյականոց բնակարան 8 և ավել անձով, այդ մարդկանց թույլ է տրվել մեկ տնակը քանդել, մյուսը պահել: Նրանց տրվել է նաև բազմանդամության կարգավիճակ:
Լրագրող:- Այն տնակները, որտեղ մարդիկ չեն ապրում, այլ օգտագործվում են ուրիշ նպատակներով, օրինակ կրպակներ են, դրանց հետ կապված ի՞նչ կարգավորում կա:
Գրիգորյան:- Այն համայնքային հողազավթումները, որտեղ մարդիկ չեն բնակվում, այլ որևիցե այլ գործունեություն են ծավալվում, ևս ենթակա են ապամոնտաժման, եթե չունեն համայնքի հետ համապատասխան պայմանագիր:
Լրագրող:- Կրպակի ապամոնտաժման դեպքում փոխհատուցում տրվու՞մ է:
Գրիգորյան:- Ո՛ չ, կրպակների, փակ տաղավարների մասով փոխհատուցում չկա:
Լրագրող:- Այն քաղաքացիները, որոնք չեն ընդգրկվի նախագծի շրջանակների մեջ, նրանց կացության խնդիրներն ինչպե՞ս են լուծվելու:
Գրիգորյան:- Այս մասով կա՛մ համայնքն է այս ընտաքնիների խնդիրը լուծելու սոցիալական բնակարանների տեսքով, կա՛մ դոնորներ ենք ներգրավվելու: Կառավարությունը նաև կարող է այս մասով որոշումներ կայացնել:
Գործընթացը սկսկելուց հետո շատ թերությունների և բացերի առաջ կկանգնենք, գործընթացը սկսելուն զուգահեռ նոր առաջարկներ կներկայացնենք քաղաքաշինության կոմիտե, որն էլ օրենքի մեջ լրացումներ կամ փոփոխություններ իրականացնելու որոշում կկայացնի:
Այն ընտանիքները, որոնք նախկինում ստացել են դրամական փոխհատուցում, սակայն չեն ապամոնտաժել իրենց բնակարնները, ունեն վեց ամիս ժամանակ:
Լրագրող:- Պարոն Գրիգորյա՛ ն, մինչև 2027 թվականը հնարավո՞ր է ավարտել այսքան մեծ ծավալի աշխատանքներ:
Գրիգորյան:- Եթե որոշ հագամանքներ չխանգարեն, այո՛ , կհասցնենք:

Գյումրին հակառակ կողմից

Հայաստանի երկրորդ քաղաքը այսօր հայտնվել է ուշադրության կենտրոնում ոչ միայն 1988 թվականի երկրաշարժի պատճառով. FORBES

Անահիտ Ղազարյան

3-րդ կուրս

Կիսվել