ՁԱՐԹՈՆՔ

ՁԱՐԹՈՆՔ

1816

Հունիսի 2-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Նարեկացի» նվագախմբի շվիահար, բլուլահար Անի Ռուբենյանի մենահամերգը։ Անին սովորում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի բլուլի, շվիի և սաքսոֆոնի բաժիններում։ 2016 թվականից ընդգրկվել է «Նարեկացի» նվագախմբի կազմում՝ որպես բլուլահար։

Երաժշտական երեկոն կրում էր «Զարթոնք» խորագիրը, որի ընթացքում հնչեցին ինչպես ժողովրդական, այնպես էլ Գ. Նարեկացու, Խ. Ավետիսյանի, Մ. Բեգլարյանի, Մ. Եկմալյանի և Ա. Խաչատրյանի ստեղծագործությունները։ Համերգային երեկոյի ժամանակ հանդես եկան ելույթ ունեցան Մայրանուշ Ռուբենյանը, «Նարեկացի» նվագախումբը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ժող. գործիքների համույթը։ Համերգի ավարտին Անի Ռուբենյանի մենակատարմամբ հնչեցին Խ. Ավետիսյանի «Շվիի կոնցերտը», որի ընթացքում նվագակցում էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ժող. գործիքների նվագարանների համույթը և «Նարեկացի» նվագախմբի նվագակցությամբ ներկայացվող Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտի» 3-րդ մասը ՝փոխադրված շվիի համար։

Նա մասնակցել է նաև հանրապետական և միջազգային մի շարք մրցույթ-փառատոնների և զբաղեցրել պատվավոր հորիզոնականներ։

Մարիամ Ալոյան

5-րդ կուրս

Կիսվել