ՇՈՒՐՋԲՈԼՈՐԸ ԳԵՂԵՑԻԿՈՎ Է ՇՆՉՈՒՄ

ՇՈՒՐՋԲՈԼՈՐԸ ԳԵՂԵՑԻԿՈՎ Է ՇՆՉՈՒՄ

1996

Բոլոր կանայք էլ սիրում են թարմ ծաղիկների բույն ու դրանց կախարդական գեղեցկությունը։ Ձեռագործ ծաղկամանները կարող են լինել գեղեցիկ դեկորներ՝ միջավայրի ձևավորման ու տեղանքին ավելի գեղեցիկ տեսք տալու համար։ Այդ նպատակով է ստեղծված Անի Հովհաննիսյանի ձեռքով պատրաստված ծաղկամանները։ Դրանք պատրաստված են այն ամենից, ինչը շատերս որպես թափոն նետում ենք աղբարկղը։

Այն հարցին, թե ինչպե՞ս ծագեց այլընտրանքային ծաղկամաններ ստեղծելու գաղափարը, Անին պատասխանեց, որ չի սիրում միատեսակություն։

«Ես անընդհատ այս ու այն կողմ եմ նայում, անընդհատ փնտրտուքի մեջ եմ, մտածում եմ մի հետաքրքիր բան տեսնեմ ու հասկանամ, թե դրանից ինչ կարելի է ստեղծել»։

Նպատակն է իրականացնել աշխատանք այնպիսի իրերի հետ, որոնք պիտանի չեն։

Մենք ևս ներկա գտնվեցինք աշխատանքի ընթացքին և պատրաստման մասնակից եղանք։ Սկզբում անկարելի էր պատկերացնել, թե, որ իրը ինչ տեսք է ունենալու վերջում։ Սկզբում նա մեզ ծանոթացրեց անհրաժեշտ օգտագործվող նյութերին, դրանք էին ՝ փորձանոթներ, շրջանակներ, էլեկտրական լամպեր, պարկի թել կամ ժապավեն։ Այս ամենի միջոցով ստացվեցին գեղեցիկ ու չկրկնվող ծաղկամաններ։

Այնուհետև պատրաստեց ծաղկաման, որը բացօթյա և կենցաղային միջավայրի ձևավորման համար էր։ Օգտագործեց ցեմենտ, մաղով անցկացրած ավազ, ջուր։ Սկզբում ավազային զանգվածով փոքր թումբ ստացավ, այնուհետև վրան տերև դրեց։ Բաղադրիչները խառնեց ջրով ու այն լցրեց թմբի վրա այնպես, որ այն թափվի տերևի վրա։ Թփի ամեն հատվածում նյութը ներծծվեց, ապա 3-5 րոպե անց, երբ այն արդեն չոր էր, էմուլսիաջրեց և վերջում գունադրեց միասին ընտրած գույներով։

Նրա ստեղծած ծաղկամանները շրջակա միջավայրին հաղորդեցին յուրահատկություն և գրավչություն։ Անիի մտքի թռիչքն անսահման է, սիրում է, երբ շուրջբոլորը գեղեցիկով է շնչում և ապրում։

 

Մարիամ Ալոյան

5-րդ կուրս

Կիսվել