Մեծամորում բացվեց առաջին երիտասարդական կենտրոնը

Մեծամորում բացվեց առաջին երիտասարդական կենտրոնը

272

Մարտի 5-ին՝ Սպարապետի ծննդյան օրը, Մեծամոր քաղաքում տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան երիտասարդական կենտրոնի բացումը։ Կառույցը հիմնադրել են մի խումբ երիտասարդներ, ովքեր ջանք չեն խնայել իրենց նպատակը կյանքի կոչելու համար:

«Այսօր Մեծամոր քաղաքում բացվում է իր ֆորմատով ու տեսակով ամենատարբերվող առաջին երիտասարդական կառույցը: Այն կրում է Վազգեն Սարգսյանի անունը, և մեր գաղափարախոսությունը ընկած է լինելու սպարապետյան գաղափարախոսության հիմքերի վրա»,- բացման խոսքում նշեց համահիմնադիրներից մեկը: 

Միջոցառման ժամանակ կենտրոնի երիտասարդները շնորհակալագրեր հանձնեցին բարերարներին, աջակից անհատներին և կազմակերպություններին, որոնք  իրենց պատրաստակամությունն էին հայտնել օժանդակել  կենտրոնի հիմնքդրմանը: 

«Մեր նպատակը  եղել է  Մեծամոր խոշորացված  համայնքի երիտասարդների համար քաղաքում ստեղծել մի անկյուն, որտեղ երիտասարդները կկարողանան գրքեր կարդալ, զարգանալ ու դասերից զատ ունենալ կրթելու այլընրանքային ճանապարհ»,-իր խոսքում նշեց համահիմնադիր Շողեր Ղլիջյանը և հավելեց, որ նրանց գործունեությունը լինելու է շարունակական և անելու են ամեն բան, որ  այն ծառայի համայնքի երիտասարդների համախմբմանն ու զարգացմանը:  

Կենտրոնի բացման արարողությունից անմիջապես հետո  Մեծամորի համայնքապետարանի բակում   տեղի ունեցավ հայակական, ռազմական պարերի ու երգերի ուսուցում, հին ծիսակատարություններ ու խաղերգեր: Միջոցառման ավարտին երիտասարդներն ավելացրին, որ սա դեռ սկիզբն է ու իրենք շատ նպատակներ ու ծրագրեր ունեն իրագործելու:

Անի Ստեփանյան 

2-րդ կուրս

Կիսվել