Ֆեմինիստական շաբաթի մեկնարկը ԿՌԿ-ում

Ֆեմինիստական շաբաթի մեկնարկը ԿՌԿ-ում

356

Կանանց Ռեսուրսային կենտրոնը կազմակերպել էր հերթական միջոցառում – ցուցահանդեսը` «Տեսանելի անուն» խորագրով, որտեղ ներկայացված էին 3 նկարչուհիների աշխատանքներ: Ինչպես ասաց կազմակերպիչներից մեկը, մեկնարկել էր ֆեմինիստական շաբաթը:

2003 թվականից գործող ԿՌԿ-ն  հասարակական կազմակերպություն է, որ զբաղվում է կանանց նկատմամբ խտրականության, բռնությունների դեմ պայքարով: Իրականացնում է մի շարք հանրային միջոցառումներ, ինչպես, օրինակ, կանանց իրավունքների վերաբերյալ դասընթացներ, ֆեմինիստական թեմաների քննարկումներ, հոգեբանի հետ հանդիպումների շարք և այլն: Այստեղ գործում է նաև Կանանց Ձայն ռադիոալիքը, որի նպատակն է լսելի դարձնել կանանց ձայնը Հայաստանում, հասարակությանը ներկայացնել կանանց իրավունքները, հիմնախնդիրները և դերը:

Այս անգամ կազմակերպված ցուցահանդեսի նկարիչներն էին Անի Թադևոսյանը, Հուրի Մարգարեանը և Ամասիա Նիզիբլյանը: Նրանք տարբեր փորձառություններով, ոճերով և պատմություններով անհատներ են,  որոնց մի հարկի տակ միավորել էր ստեղծագործելու հանդեպ սերը: Ցուցահանդեսի նպատակն էր մի տեղում հավաքել 3 արտիստների աշխատանքներ և ցուցասրահը լցնել կանանց կողմից ստեղծված արվեստով:

Ցուցահանդեսի մասնակիցները կարևորում էին  կանանց իրավունքների պաշտպանությունը, ուրախ էին, որ ՀՀ-ում կա նման կառույց, որի շնորհիվ կանայք կարող են իրենց ավելի ապահով զգալ և դիմել ցանկացած բռնության ենթարկվելու դեպքում:

Իրինա Արևշատյան

2-րդ կուրս

Կիսվել